Սահմանադրական դատարանը զավթված է։ Ակցիա ՍԴ շենքի դիմաց (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը զավթված է։ Ակցիա ՍԴ շենքի դիմաց (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի քանի անդամներ քիչ ատաջ բողոքի ակցիա են իրականացրել Սահմանադրական շենքի դիմաց։

Նշելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ապօրինությունը՝ նրանք մոտեցել և ՍԴ շենքի պատերին «Զավթված է» գրությամբ ցուցանակներ են ամրացրել, այնուհետև հեռացել տարածքից։ 

ՀՅԴ ՀԵՄ անդամներն իրենց գործողությունը նկարահանել են հեռախոսի տեսախցիկով և նյութը տեղադրել սոցիալական ցանցերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում