«Իրավունք»․ ԱԱԾ-ն փնտրում է «հականիկոլականների՞»

«Իրավունք»․ ԱԱԾ-ն փնտրում է «հականիկոլականների՞»

«Ըստ «Իրավունքի» տեղեկություննե­րի` «Բևեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բևեռների միացում» նախաձեռնության նորաբաց գրասենյակը կարծես թե հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրո­նում:

Ներկայանալով որպես ԱԱԾ աշ­խատակիցներ` գրասենյակի շրջակայ­քում գտնվող խանութներից, հարևաններից հարցուփորձ են արել գրասենյա­կի մասին ու տվել տարօրինակ հար­ցեր, թե արդյոք այս նախաձեռնությունը ծավալում է, այսպես ասած, «հականիկոլական» գործունեություն:

Թե ինչ նկատի ունեն այս ձևակերպման տակ, դժվար է գուշակել: Ամեն դեպքում, զարմանալիորեն, վերջիններիս անհանգս­տացրել է նաև գրասենյակի առջև ծա­ծանվող եռագույն դրոշը: Ավելին` հարևանների պնդմամբ` մի քանի օր առաջ անհայտ անձանց կողմից նույ­նիսկ փորձ է կատարվել ներխուժել գրասենյակ:

Թե արդյոք վերոնշյալ հարցման հեղինակներն իսկապես ԱԱԾ աշխատակիցներն են եղել, և ինչ նպա­տակ է հետապնդում այս ամենը, ըստ նույն տեղեկությունների, Ա. Վարդա­նյանն անձամբ փորձել է պարզել ԱԱԾ-ից: Իսկ թե ինչ է պարզվել, կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մե­կում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում