Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759 դեպք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 247-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 410 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 131 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 541-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 814 է, ընդհանուր առողջացածներինը՝ 12 149, փաստացի բուժվողներինը՝ 10 557 (մեկ օրում ավելացել է 68-ով): Մեկ օրում թեստավորվել է 2310 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 105 046 քաղաքացի:

Նախօրեին մահացած բուժառուները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում