Սահմանադրական դատարանը զավթված է, սակայն օրինականությունը վերականգնվելու է. ՀՅԴ երիտասարդական միության անդամ

Սահմանադրական դատարանը զավթված է, սակայն օրինականությունը վերականգնվելու է. ՀՅԴ երիտասարդական միության անդամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի դիմաց ակցիա են իրականացնում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը, Սահմանադրության փոփոխությունների ֆոնին ընդդիմադիր դաշտում որոշակի գործընթացներ են ընթանում:

«Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ ժողովրդի տարբեր շերտեր դժգոհություններ ունեն գործող իշխանություններից: Ապագայում միանշանակ այս գործընթացը հաջողության է հասնելու, անօրինաությունները ստանալու են իրենց արժանի գնահատականը», – ասաց դաշնակցական երիտասարդը:

Սևակ Նազարյանը շեշտեց՝ ՍԴ-ի շուրջ կատարվածը հարձակում է Սահմանադրության վրա, սակայն ստեղծված իրավիճակում ՍԴ դատավորներն արժանավայել վարք ցուցաբերեցին և չցանկացան ապահով տեղավորվել իշխանության թևի տակ:

«Սահմանադրական դատարանը զավթված է, սակայն կասկածից վեր է, որ օրինականությունը վերականգնվելու է: Այժմ Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն, և անձերի խնդիր է դրված. դատավոր կլինեն նրանք, ովքեր կենթարկվեն կառավարությանը՝ ի դեմս վարչապետի», – ասաց դաշնակցական երիտասարդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում