«Գոլոս Արմենիի» կայքը կոտրել են

«Գոլոս Արմենիի» կայքը կոտրել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am«Գոլոս Արմենի» թերթի խմբագրությունից հայտնում են, որ հրատարակության կայքը (golosarmenii.am) հունիսի 26-ի վաղ առավոտյան կոտրել են:

Չնայած մասնագետների ջանքերին՝ դեռ հնարավոր չէ վերականգնել կայքի բնականոն աշխատանքը, դրա վերականգնման մոտավոր ժամկետները նույնպես պարզ չեն:

Ավելի վաղ կայքը նույնպես ենթարկվել էր տարբեր գրոհների, բայց հնարավոր էր եղել վերսկսել աշխատանքը համեմատաբար կարճ ժամանակահատվածում:

«Դեպքի պատճառների վերաբերյալ մենք դեռ չունենք ճշգրիտ տվյալներ և կապ ենք հաստատել պատկան մարմինների հետ: Միևնույն ժամանակ, մենք չենք բացառում, որ գրոհը կարող էր իրականացվել ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ուժերի կողմից:

Մենք ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից և հավաստիացնում, որ հնարավոր ամեն ինչ արվում է կայքի արագ վերականգնման համար», – ասված է թերթի խմբագրության տարածած հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում