Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք

Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՆախօրեին Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող:

Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։

Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 10 ջարատար։

Դեպքի վայրում են եղել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում