Առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները ավելի քան կրկնապատկվել են

Առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները ավելի քան կրկնապատկվել են

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

Համեմատության համար նշենք, որ հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում