Արևելյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Արևելյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԱյսօր Արևելյան Վրաստանում տեղի է ունեցել 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 06:39-ին՝ Դմանիսի քաղաքի մերձակայքում գտնվող Մամիշլարի գյուղում:

Էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա: Վնասների մասին չի հաղորդվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում