Արևելյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
27/06/2020 17:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Այսօր Արևելյան Վրաստանում տեղի է ունեցել 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 06:39-ին՝ Դմանիսի քաղաքի մերձակայքում գտնվող Մամիշլարի գյուղում:
Էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա: Վնասների մասին չի հաղորդվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում