Պետրոս Ղազարյանի հարցազրույցները մեր մշտադիտարկման տակ են. «Մեդիա պաշտպան»

Պետրոս Ղազարյանի հարցազրույցները մեր մշտադիտարկման տակ են. «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հյուրը գործարար Խաչատուր Սուքիասյանն էր: Թեման էր՝ ինչպես խթանել տնտեսությունը: Պետրոս Ղազարյանը հարցեր տալու փոխարեն արտահայտում էր քաղաքական դիրքորոշումներ. «Հիմա համակարգված կոռուպցիա չկա, վերևը նստած փող չեն աշխատում, մենաշնորհներ չկան, արտոնյալներ նույնպես չկան, չինովնիկները փայ չեն մտնում»:

Խաչատուր Սուքիասյանը համաձայնեց, ողջունեց իշխանության նախաձեռնությունները: Փաստացի, հարցազրույցը վերածվեց իշխանությունների գովերգի, որտեղ հաղորդավարը չեզոք չէր և ակնհայտ վերաբերմունք էր արտահայտում, ինչն անթույլատրելի է:

Պետրոս Ղազարյանի հարցազրույցները մեր մշտադիտարկման տակ են: Բազմիցս նշել ենք, որ հանրային հեռուստաընկերությունն առավել պատասխանատու պետք է լինի հեռուստադիտողի առջև, քանի որ գործում է հանրային միջոցներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում