Եթե նման բան կա, դա անբարո քայլ է. Զոհրաբյանը՝ իմքայլականների ենթադրյալ արարքի մասին

Եթե նման բան կա, դա անբարո քայլ է. Զոհրաբյանը՝ իմքայլականների ենթադրյալ արարքի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Մամուլը գրում է, որ իմքայլական պատգամավորներ Հայկ Գևորգյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, իմանալով, որ կորոնավիրուսով վարակված են, ներկայացել են ԱԺ նիստին ու կողմ քվեարկել ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագծի օգտին:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի, կարդացել է. «Ես գիտեմ, որ բոլոր պատգամավորները SOS ռեժիմով բերման են ենթարկվել:

Ես լսել եմ այդ երկու պատգամավորների մասին, անուններն էլ են գրել: Եթե հետևեք, կհասկանաք, նրանք քվեարկության եկել էին ձեռնոցներով: Եթե դա իրականություն է, ես դա անբարո քայլ եմ համարում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԲՀԿ-ում բազմաթիվ կոնտակտավորներ կան, ովքեր վարակակիր չեն. «Նրանք հարգելով մյուսների առողջությունը, անգամ ԱԺ շենք չեն մտնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում