AM | RU
USD
EUR
RUB

Ստի ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում հնարավոր չէ լավ երկիր ունենալ. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, FacebookՉի կարող ինքնիշխանություն ունեցող ազգը երկար ժամանակ ապրել միֆերի, սուտ ու կեղծիքի, երեսպաշտության միջավայրում: Ուղղակի չի կարող, որովհետև սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում ազգը ճահճանում, գորտանում ու ոչնչանում է: Ո՞նց ենք հասել 21-րդ դար: Նայեք մեր պատմությանը, տեսեք, թե ինչ ահռելի մարտահրավերների միջով ենք անցել ու հասել 21-րդ դար: Տեսեք, թե ինչ ազգերի հետ ենք սկսել են մեր ճանապարհը և ուր են հիմա նրանք, ուր ենք հիմա մենք: Ուր են խեթերը, ուր են շումերները, ուր են աքքադացիները, ուր են բաբելոնցիները, ուր են ասորեստանցիները: Իսկ մենք կանք, մենք 45.000 ք/կմ-ով հայկական իրականություն ունենք: Որովհետև մենք հավատացել ենք, որ ճիշտը մերն է, ճշմարիտ հավատքը մերն է ու մեր տեսակը պահելու համար զրկանքներ ենք կրել, բայց երեսպաշտության գիրկը չենք նետվել, ստով ու կեղծիքով չենք դա ստեղծել: Ու եթե ուզում ենք մեր պատմության ընթացքը շարունակել, պետք է հրաժարվենք սուտ ու կեղծիքից, պայթած միֆերի ու երեսպաշտության միջավայրում ապրելուց: Երկիրը հիմնահատակ քաղաքական ու բարոյական «սանաշխատանքների» կարիք ունի: Այլընտրանք չկա: Այլընտրանքը բարոյական դեգրադացումն ու պետականության երաշխավորված կորուստն է:

Ստոր երեսպաշտներ են բոլոր նրանք, ովքեր ժողովրդին համոզում են, որ կա «հին» ու «նոր» Հայաստան, որ կան «հներ» ու «նորեր»: Որ «հները» վատն են, իսկ «նորերը»` լավն են: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պատասխանատու պետական պաշտոններ վարած Արմեն Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «նոր են», իսկ 1996-ին ու 2003-ին ընտրական գործընթացների դեմ փողոցային բողոքի գործողություններին մասնակցած Հրայր Թովմասյանը «հին է»: Երեսպաշտ են, որովհետև համառ լկտիությամբ պնդում են, թե ընտրակեղծիքների համար չգիտես ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է մեղավոր, որ ՍԴ դատավորի, հետո նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ին, և մեծ սիրով իր պաշտոնում են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հարց է չէ՞ առաջանում. պարոնայք երեսպաշտներ, կամ Տիգրան Մուկուչյանին տարիներ շարունակ սուտ մեղադրել եք ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ, զրպարտել եք Տիգրան Մուկուչյանին կամ էլ` սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայություններից: Ո՞ր տարբերակն է, ընտրեք ինքներդ:

Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրել լրատվամիջոցներին 99 տոկոսին, որ նախկին իշխանությունների հետ համագործակցել են, իսկ հետո, երբ պարզվում է, որ որևէ այլ լրատվամիջոց այդչափ չի ֆինանսավորվել նախկին իշխանություններից, որքան Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», ջուրն առնում բերաններն ու լռում են: Կարծես ոչինչ տեղի չունեցել, կարծես` այդպես էլ պետք է լիներ: Երեսպաշտ են, որովհետև տարիներով խոսել են «Սաշիկի արագաչափերից», հիմա լռում են, որ դրանք երբեք էլ «Սաշիկի արագաչափերը» չեն եղել: Ավելին` սիրով պահպանում և ավելացնում են «Սաշիկի արագաչափերի» քանակը: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է տարիներով ճիշտ ու սուտ խոսել թալանի մասին, բայց գալ իշխանության ու սկսել բյուջեն թալանել, մաքսանենգությամբ փող աշխատել: Երեսպաշտ են, որովհետև «թալանածը հետ ենք բերելու» կարգախոսով եկել են իշխանության, և երկու տարվա մեջ ինչքան որ հետ են բերել, երկու այդքան բյուջեից իրենք իրենց պարգևատրել են` ժողովրդին թողնելով համաճարակի ու սովի դեմ մեն մենակ:

Օրինակ` ինձ, որ նախկին Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր եմ եղել, երկու տարի է` զրպարտում են: Ասում են` «հին», ասում են` «թալանչի», ասում են` «կոռուպցիոներ», բայց երկու տարվա մեջ ձևի համար մեկ փաստ չբերեցին, թե ի՞նչ եմ թալանել կամ ու՞մ եմ թալանել: Սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության միջավայրում ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության` ես` նախկին ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանս, որ 2016-ի ապրիլին Արարատ հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենն էի, «պատասխանատու եմ ապրիլյան պատերազմի բացթողումների համար», իսկ ՊՆ Դավիթ Տոնոյանը, որ 2016-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալն էր, հիմա հեղափոխական նախարար է: Լավ, դու՞ք եք գիժ, թե՞ մի ողջ ժողովրդի եք գժի տեղ դրել: Ու ո՞նց եք կարծում` հայ ժողովուրդը երկա՞ր է հանդուրժելու մարդկանց, ովքեր կարծում են, թե 5000-ամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի կարող են ավանակի տեղ դնել:

Չի հանդուրժելու: Մտքներիցդ հանեք: Հարուստներ և աղքատներ միշտ են եղել ու միշտ են լինելու: Հարցը երեսպաշտունն է: Չի լինելու այնպես, ոնց որ հիմա` մեր հարուստները, մեզ մուծվողները լավն են, մեզ չմուծվողները՝ վատն են, օլիգարխ են, «թալանչի են»: Մեր թրի տակով անցած «նախկինները» լավն են, չանցածները՝ «հին են», «թալանչի են»: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենանք և ընդհանրապես` եթե ուզում ենք պետականություն ու պետություն, հասարակություն ունենալ, ազգ լինել, ազգ-պետություն լինել, այս խոզանոցը մաքրել է պետք, ջրերը պարզաջրել է պետք, թացն ու չորը իրարից զատել է պետք, երեսպաշտների իշխանությունը գրողի ծոցն ուղարկել է պետք: Կրկնում եմ` ստի ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում հնարավոր չէ լավ երկիր ունենալ ու լավ ապրել, ավելին` հնարավոր չէ ընդհանրապես երկիր ունենալ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan