«Հրապարակ». Իշխանությունները վրդովված են Ռուստամ Բադասյանից

«Հրապարակ». Իշխանությունները վրդովված են Ռուստամ Բադասյանից

Իշխանական իրավաբան պատգամա­վորներն ու արդարադատության նախա­րար Ռուստամ Բադասյանը հանգստյան օրերին քննարկումների մեջ են եղել: «ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, որ սահմանադրա­կան փոփոխությունները կյանքի կոչելու խոչընդոտները վերացնեն: Իշխանական թիմում խիստ վրդովված են, կարծում են, որ այս իրավական անգրագիտության եւ իրենց խայտառակվելու թիվ 1 պա­տասխանատուն Ոուստամ Բադասյանն է, եւ Փաշինյանը նրան պետք է օր առաջ ազատի: Բադասյանը փորձում է մեղմել թիմի զայրույթը եւ որոշել է գերակատա­րել «պլանն» ու ուղիներ գտնել, որ այլ օրենքներում փոփոխություններով դա­դարեցվեն նաեւ արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիա­զորությունները:

«Սահմանադրական դա­տարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ դատավորներն ունեն ամենամյա հերթա­կան վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր, այսինքն՝ շուրջ 1 ամիս Թովմասյանն արձակուրդում է լինե­լու, հետեւաբար՝ ՍԴ նախագահ, սակայն այդ ընթացքում նա չի մասնակցելու ՍԴ նիստերին, նրա լիազորությունները կարող են դադարեցվել նրա՝ արձակուրդից վերա­դառնալու օրը միայն: Սակայն պարզվում է՝ մի նյուանս էլ կա. ՍԴ օրենքի համա­ձայն, ՍԴ-ում քվորումի բացակայության պարագայում նախագահի ԺՊ-ն կարող է հետ կանչել արձակուրդում գտնվող դա­տավորներին, որոնք կմասնակցեն նիստե­րին եւ որոշումների կայացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում