AM | RU
USD
EUR
RUB

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՄարտի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գործընկերների հետ միասին հայտարարություն տարածեց այն մասին, որ կլինիկական փորձարկումներ է սկսում, որոնց ընթացքում կորոնավիրուսով հիվանդ պացիենտներն անցնելու էին չորս չփորձարկված մեթոդով բուժում:

Փորձարկման մեջ ներառված էին նաև Լոպինավիր/Ռիտոնավիր (Ritonavir+Lopinavir), հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցները՝ կորոնավիրուսով հիվանդների համար արդյունավետ բուժման միջոց գտնելու նպատակով։

Այս դեղամիջոցների կիրառումը կորոնավիրուսով հիվանդների դեպքում պետք է կատարվեր կլինիկական փորձարկմանը մասնակցող հիվանդանոցներում։

Չափահասության տարիքի հասած կորոնավիրուսով հիվանդները կարող են մասնակցել փորձարկմանը, սակայն պետք է համապատասխան փաստաթուղթ ստորագրեն, որի համաձայն իրենք գիտակցում են հնարավոր ռիսկերն, առավելությունները և համաձայն են մասնակցել փորձարկմանը:

Ռիսկի գործոնը կարևոր նշանակություն ունի, քանի որ մի շարք մասնագետներ պնդում են, որ հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցն առաջացնում է սիրտ-անոթային խնդիրներ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել մահվան։ Մայիսին ԱՀԿ-ն հանեց հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը փորձարկվող դեղամիջոցների շարքից՝ պայմանավորված անվտանգության նորմերով, ինչպես նաև ի հայտ եկած փաստերով, որոնց համաձայն դեղամիջոցը սրտի առիթմիա է առաջացնում, որն էլ հանգեցնում է ավելի շատ մահվան դեպքերի, ապա նորից վերականգնեց, բայց հունիսի 17-ին հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը վերջնական հանվեց փորձարկվող դեղերի ցանկից։

Հաշվի առնելով այն փաստը, որ կորոնավիրուսի բուժման համար ապրիլի 28-ին ՀՀ Առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում
կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցներն՝ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ․

Արդյոք կորոնավիրուսով հիվանդներն, ում տրվել է ԱՀԿ-ի կողմից փորձարկվող դեղամիջոցները, պատշաճ կարգով տեղեկացված են եղել, որ մասնակցում են ԱՀԿ կլինիկական փորձարկմանն, արդյոք իրազեկված են եղել հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին։

Հայաստանում կորոնավիրուսից մահացած և կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած 433 և 143 անձանց նկատմամբ արդյոք կիրառվել են այս փորձարկվող դեղամիջոցներն, եթե այո, ապա առաջանում է ողջամիտ կասկած առ այն, որ գուցե հենց դրանց կիրառումը կարող էր հանգեցնել մահվան՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր մահացածներն ունեցել են խրոնիկական հիվանդություններ, իսկ վերոնշյալ դեղամիջոցների օգտագործումն, ըստ մասնագետների, բարձր ռիսկայնություն ունի խրոնիկական հիվանդություններ ունեցողների դեպքում։

Եթե վերոնշյալ դեղամիջոցները ՀՀ Առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանի համաձայն չեն կիրառվել ԱՀԿ կլինիկական փորձարկման շրջանակներում, ապա ի՞նչ հիմքով է Արսեն Թորոսյանը հրահանգել օգտագործել ռիսկային համարվող և արդյունավետության մասով ապացույցներ չունեցող դեղամիջոցներ։

Արդյոք ԱՀԿ-ի կողմից հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը մայիսին, ապա հետո հունիսի 17-ին կլինիկական փորձարկումներից հանվելուց հետո Հայաստանում շարունակվել է կիրառվել, թե՝ ոչ։

Միևնույն ժամանակ, «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը դիմում է բոլոր այն անձանց, ովքեր բուժում են ստացել կորոնավիրուսի դեմ, ում ընտանիքի անդամները մահացել են կորոնավիրուսից, արդյոք նրանք տեղյա՞կ են եղել, թե ինչ դեղամիջոցներով է կատարվել բուժումը, ստորագրե՞լ են որևէ փաստաթուղթ, որով համաձայնություն են տվել դեղամիջոցի փորձարկմանը մասնակցելուն։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am:

Լրահոս
89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan