AM | RU
USD
EUR
RUB

Իվետա Տոնոյան. Իշխանությունը զավթելն ու սահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ամենաանպատվաբեր մեթոդներով փորձում են «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ

Այսօր ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների անունից գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Մեր պահանջն է օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել օրենսդիր իշխանության այն ներկայացուցիչներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց , որոնք իրենց գործուն մասնակցությամբ նպաստել են իշխանության յուրացմանը և Սահմանադրական կարգի տապալմանը: Սա մեր կողմից իրականացվող քաղաքական գործընթացների իրավական հաջորդականությունն է՝ գլխավոր դատախազությանն ուղղված հիմնավոր պահանջով , օրինակության և արդարադատության վերականգնման կոնկրետ ակնկալիքով:

Գաղտնիք չէ, որ արդեն ավելի քան մեկ տարի,Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ու սուպերվարչապետության մասին ամպագոռգոռ ճառեր կարդացողները, ոտնահարելով իրավական, բարոյական և մարդկային բոլոր չափորոշիչները, փորձեցին ամենաանպատվաբեր ու անարժանապտիվ մեթոդներով «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ:

Իրեն ժողովրդավարական հռչակած երկրում արդեն ավելի քան մեկ տարի է ընթանում է Սահմանադրական դատարանի բռնազավթման գործընթաց: Այս մասին վկայում են վերջին մեկ տարվա՝ մեկը մյուսին հաջորդած բոլոր գործողությունները: Վահե Գրիգորյանին օրենքի խախտումներով ՍԴ դատավոր դարձնելուց , վերջինի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց մինչև դատարանների արգելափակում, ճնշումներ ՍԴ անդամների նկատմամբ, նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինական կաշառքի նախագիծ: Իսկ վերջին օրերին իշխող մեծամասնության կողմից ամենափնթի կերպով մշակած և «վռազ ռեժիմով» սղղացրած սահմանադրության փոփոխությունների օրենքը պարզապես խայտառակություն է և դասական օրինակն այն բանի, թե ինչպես երկիրը «լավագույնս» վարկաբեկել միջազգային կառույցների առջև:

Էլ չեմ խոսում իշխանության վերին օղակների՝ մեկը մյուսին հաջորդած հակասական հայտարարությունների ու քայլերի մասին: Այս ամբողջ գործընթացում, սակայն, ամենազավեշտալին այն է, որ նախկիններին Սահմանադրությունն իրենց հագով կարելու մեջ մեղադրողներն այդ նույն նախկիններին գերազանցեցին բոլոր առումներով: Աչքի տեսածը ցույց տվեց, որ նորերն, ի տարբերություն նախկինների, անգամ կարուձևի մեջ են շաաատ անտաղանդ:

Այնքան, որ իրենց ուզածին հասնելու համար մեկ օրենքում 18 անգամ փոփոխություններ արեցին՝ 18 անգամն էլ ամենափնթի ձևով, տարրական գիտելիքների պակասն ի լուր աշխարհի ի ցույց դնելով, ոչ միայն իրենց, այլև պետության հեղինակությունը կասկածի տակ առնելով: Փաստացի, իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները գործի դրեց ՍԴ-ն զավթելու համար:

Եթե ձեզ թվում է, որ ամեն գնով հասնելով ձեր ուզածին, խուսափելու եք պատասխանատվությունից, չարաչար սխալվում եք: Իշխանությունը զավթելն ու սահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է, և այդ հանցագործության բոլոր հեղինակներն ու մասնակիցները պետք է պատասխան տան օրենքի, պետության ու որ ամենակարևորն է՝ ժողովրդի առաջ»։

Լրահոս
Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan