Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱրդեն հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջել էր, որպեսզի նիստերի դահլիճում հնարավորություն լինի ապահովել սոցիալական հեռավորություն: Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։

Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանին խնդրեց՝ մինչև հաջորդ դատական նիստն իրեն տեղակցնել թեստի պատասխանները:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում