AM | RU
USD
EUR
RUB

Համաճարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվում ենք փնթի կառավարման փաստին. դրա համար վճարում ենք շատ բարձր գին․ Վահե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ-ի այսօրվա կառավարմանը։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։

Ի՞նչ ունենք այսօր Հայաստանում, որո՞նք են ամենաէական խնդիրները.

Կառավարության միակ ռազմավարությունը կոչերն են, որոնք մի քանի պատճառներով տեղ չեն հասնում։

Վարչապետ Փաշինյանը չի հասկանում կոչի և պետական մեքենայի աշխատեցման տարբերությունը։ Կոչը կարող է տալ արդյունք, եթե կոչում ամրագրված նպատակները պետական մեքենան սկսում է իրականացնել՝ կոնկրետ լուծումների տեսքով։

Առողջապահության նախարարը բաց է թողել նույնիսկ ընթացիկ կառավարման թելը։ Հայաստանում oրական 700-ի սահմաններում արձանագրվող նոր դեպքերի պարագայում կատարվում է 1000-2000 տեստ։

Երեկ՝ 1273, նախորդ օրը՝ 1398 տեստ։ Սա պետության գործառույթն է կամ դրա ուղիղ տապալումը, որն արժենում է մարդկային կյանքեր։ Նման տեստավորման պայմաններում հնարավոր չէ հասկանալ օբյեկտիվ վիճակը, հնարավոր չէ հայտնաբերել հիվանդներին, նրանց շփման միջավայրերը, իրականացնել էֆեկտիվ մեկուսացումներ։

Պարզ չէ, թե ի վերջո ով է գիտակից լոքդաունի և այլ գիտակցված քայլերի կոչերի հասցեատերը։ Հասարակության գիտակից շերտը մարտ ամսից առանց որևէ լրացուցիչ կոչի պահում է բոլոր նորմերը՝ ցուցաբերելով գիտակից քաղաքացու վարքագիծ։ Ի տարբերություն՝ իշխանության և հասարակության՝ նվազ գիտակից շերտերի։ Իրականում այսօր հանրության գիտակից հատվածը պարտվում է այդ՝ իշխանություն-անգիտակից շերտեր դաշինքին։

Մենք ամեն առավոտ պաշտոնապես տեղեկանում ենք հարյուրավոր նոր հիվանդների, նոր մահերի մասին։ Պաշտոնապես տեղեկանում ենք, որ համաճարակային վիճակը ծայրահեղ բարդ է։ Իշխանությունները վերածվել են մեր հիվանդության և մեր մահերի վիճակագիրների։ Ընդամենը այդքանը։ Մյուս առումներով՝ բացարձակ անորոշություն, աճող հուսահատություն։

Կա արտակարգ դրություն, սակայն չկա արտակարգ պարետատուն. պարետատան այսօրվա աշխատանքն իր արդյունավետության մակարդակով ակնհայտորեն անհամարժեք է իր առջև ծառացած խնդիրներին, դրանց ծավալին ու սրությանը։

Բնակչության կենսագործունեության՝ օրեցօր դժվարացող իրավիճակում իշխանությունն օգտվում է արտակարգ դրությունից՝ իրեն անխոս ենթարկվող ԱԺ միջոցով հրատապ կերպով ամենատարբեր օրենքներ անցկացնելու համար՝ առանց պատշաճ հանրային քննարկման։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։

Համաճարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվում ենք փնթի կառավարման փաստին։ Դրա համար վճարում ենք շատ բարձր գին։ Փնթի կառավարումը ամենուր է։ Վերջին օրերին ընդունված բոլոր օրենքները փնթի են կազմված՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ։ 2018-ի մեծ փոփոխությունների և դրական ահռելի սպասումների բրենդը փոխվել է։ Փնթի կառավարում. Հայաստանի այսօրվա բրենդն է»։

Լրահոս
Անկարայում մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Ավետիք Իշխանյան Կյանքը թշնամու հարևանությամբ: Պատմում է Ճակատենի համայնքապետը Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում Երկիրն այս շակալների ձեռքից պետք է շութափույթ ազատագրել. Պատմաբան 1900 ձիաուժ հզորություն. իտալական Pininfarina-ն կներկայացնի պատմության հզորագույն կուպեն Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհի ամենամեծ աղբանոցը. ծխի հսկայական սյունը երևում է նույնիսկ տիեզերքից (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում Հրետանավորները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Արտաքին գործերի նախարարը մամուլի նոր քարտուղար ունի Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ. ՊՆ Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի մշտական․ Արայիկ Հարությունյան Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է Սեյրան Օհանյանի բացահայտումը՝ Խորհրդարանը դատապարտված է Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում Խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխխոսնակների ընտրությունը (ուղիղ միացում) Հայ-ադրբեջանական սահմանում ռուս սահմանապահներ տեղակայելու գաղափարը մասնակիորեն իրագործվել է. ՌԴ դեսպան Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Արշակ Կարապետյանը բոլոր զինվորների անունից շողոքորթել է Փաշինյանին ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ» ԼՅԿ-ն պատրաստվում է։ Հայտնի են թեկնածուները. «Հրապարակ» ՔՊ-ում սրվել են ներկուսակացական հարաբերությունները. «Հրապարակ» Ինչպես ջրվեցին «Նակոլկա Շուշո»-ի հետ առնչվող սկանդալները Պատերազմում զոհված ևս 6 հայորդիների աճյուններ են հայտնաբերվել Թրյուդոն և Բայդենը գրազ են եկել. կանադացի վարչապետը պարտվել է Ադրբեջանցի զինծառայողները կրկին գողություն են արել հայ գյուղացիներից Ադրբեջանում սաստկանում են անտառային հրդեհները (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Սյունիքի մարզին սահմանակից ադրբեջանական դիրքերում շարժն ակտիվացել է Գարշահոտություն ու համաճարակի վտանգ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Թագուհի Թովմասյան. ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց Դիվանագետների ակտիվություն. ՌԴ դեսպանն այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբ Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. դեսպանն այցելել է Գեղարքունիք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan