AM | RU
USD
EUR
RUB

Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ այսօրվա արտահերթ նիստին, «Գիտեք ո՞րն է իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը...» խորագրով ֆեյսբուքյան գրառում է արել և նշել, որ ԱԺ «Իմ քալը» խմբակցության անդամները հեթական անգամ ի ցույց դրեցին, որ չեն տիրապետում իրավունքին ու իրավաբանությանը: Արփինե Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Գիտեք ո՞րն է իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը...

Իշխանական տղաներն ու աղջիկները 2 տարվա մեջ այդպես էլ չհասկացան.

Չհասկացան, որ իշխանության յուրացումն ու սահմանադրական կարգի տապալումը ֆեյսբուքյան ստատուսով կամ հարցազրույցով չի, որ անում կամ չեն անում,

Չհասկացան, որ իրավունքն ու իրավաբանությունը սուրճի բաժակ նայել չի, երկնքում աստղերը հաշվել չի, տգիտության սպարտակիադա չի՝ թե ով ավելի այլասերված միտք կասի,

Չհասկացան, որ երբ ասում ենք՝ կարգ եք խախտում, օրենք եք խախտում, քրեական օրենսգրքով արգելված արարք եք անում պարտադիր չի, որ էդտեղ միայն քաղաքականություն տեսնեք ու էնտուզիազմով շարունակեք հիմարությունը, գոնե երբեմն կարելի է ականջալուր լինել...

Երբ ասում էի, որ դատավորների լիազորությունները չեն դադարել, «ՍԴ մասին» օրենքում փոփոխություն արեք, քմծիծաղ էիք տալիս ու նայում ձեր թույլ իրավաբանական թիմին ու տեսնելով նրանց ինքնագոհ ժպիտը՝ մտածում՝ սխալ ենք ասում։ Իսկ հիմա՝ սխալների ուղղում եք անում ու էլի ինքնագոհ դեմքով՝ կարծես չէիք կարող լսել ու օրինակ՝ Նիկոլին հուշել, որ կեսգիշերնանց նույն սխալ միտքն իր էջին չգրի։ Մինչև վերջ խայտառակվելն այլևս անհրաժեշտ է։

Հիմա էլ, երբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, մեկը մյուսի հետևից ստատուսներ եք գրում՝ թե բա 2008-ին, որ սահմանադրական կարգ էր տապալվում էդ ժամանակ ուր էիք։

Նախ՝ տղաներ և աղջիկներ, այդ մասով քրեական գործ կա ու դուք խնայեք ձեր եռանդը։ 2 տարի է՝ ձեր ու ձեր իրավապահ համակարգի ամբողջ էներգիան ծախսում եք ու չեք կարողանում, ապացուցել, որ սահմանադրական կարգի տապալում եղել է։

Երկրորդ՝ երբ ձեր դեմ այս դրվագով քրեական գործ կհարուցվի ու ձեզ որպես մեղադրյալ կհարցաքննեն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով սահմանադրական դատարանի լիազորությունը յուրացնելու մասով, այդ ժամանակ խնդրեք ու ձեր ցուցմունքը տվեք.... ստատուս գրելով...

Հ.Գ. Այս անգամ քվեարկությունը ոչ միայն հակաիրավական է, այլև հակաբարոյական՝ կորոնավիրուսով հիվանդ պատգամավորներ կան ու մյուսները պիտի մեկուսացված լինեին։ Չշաղակրատեք ու անկապ բաներ ասեք։ Ու եթե քվորումի համար բերեք՝ նշանակում է՝ դուք ոչ միայն խախտում եք ձեր իսկ սահմանած կանոնները, այլև իրավական ու բարոյական հիմք եք ստեղծում, որ ՈՉ ՄԵԿ չենթարկվի ձեզ։ Եթե ձեզ համար սա է օրհասական պահ, ապա դուք անմարդկային էակներ եք, ում համար հակաիրավական կապրիզը ավելին արժե, քան մարդկային կյանքը»։

Լրահոս
Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. Շուշան Ստեփանյան Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan