AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ար­հես­տա­կան ճգնա­ժամ հո­րի­նե­ցին ՍԴ-ի շուրջ, սա­կայն հա­սան իրա­կան ճգնա­ժա­մի

 

Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության օրենսդիր, դատական և գործադիր թևերի միջև փոխհարաբերություններին։ Ժողովրդավարական համակարգի համար հիմնաքարային նշանակություն ունեցող՝ իշխանության ճյուղերի տարանջատման և անկախության սկզբունքը մեզանում չի գործում ըստ նշանակության:

Խնդիրն այն է, որ իշխանության բևեռացման գործընթաց է տեղի ունենում։ Իշխող քաղաքական ուժը վերահսկողություն ունի օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերում, սակայն դատական իշխանությունը տևական ժամանակ պահպանում է իր անկախությունը։ Եվ քանի որ առկա իշխանական համակարգի կոնյուկտուրայից ելնելով՝ դատական իշխանությունը կարող է լավագույն ձևով իրականացնել փոխզսպումների և հակակշիռների ապահովման գործընթացը, այդ իսկ պատճառով էլ հենց իշխանության այս թևը հայտնվեց իշխող քաղաքական ուժի թիրախում։

Այստեղ հարցն այն է, որ դատական իշխանությունը՝ ի դեմս Սահմանադրական դատարանի, կարող է դիտարկել իշխանությունների նախաձեռնությունների և գործողությունների՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը։ Եվ եթե ՍԴ-ն անկախ է գործում, ապա նրա կայացրած որոշումները հաճախ կարող են նաև դեմ լինել իշխանությունների քաղաքական շահերին։

Դրա համար էլ իշխող քաղաքական ուժը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որոշեց, որ պետք է ՍԴ-ն վերակազմավորել, փոխել դատավորների կազմը։ Սակայն հենց այնպես չէին կարող դա անել, դրա համար պետք էին անհրաժեշտ «հիմնավորումներ»։ Այդ նպատակով իշխանությունները հորինեցին այն տեսությունը, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, երբ այդ կառույցը բնականոն ձևով շարունակում էր աշխատել։

Եվ զարմանալին այն է, որ իրենց պաշտոնավարման սկզբում իշխանություններն աշխատում էին ՍԴ-ի հետ, և որևէ խնդիր չկար, սակայն ինչ-որ մի պահից այդ կառույցում սկսվեց անհասկանալի ճգնաժամ հորինվել։

Այսինքն, ոչ էլ «ինչ-որ» պահից, այլ մեկ տարուց ավելի աշխատանքի չգնացող, բարձր աշխատավարձ ստացող, իրեն ժամանակին ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի «ի հայտ գալուց» սկսած: Պարզ է, որ ՍԴ-ի ճգնաժամի շուրջ խոսակցություններն ընդամենը քաղաքական հաշվարկների արդյունք էին։

Սակայն եթե իշխանությունները ՍԴ-ի շուրջ արհեստական ճգնաժամ են հորինել, պետք է ունենան նաև դրա հանգուցալուծման ուղիները։

ՍԴ դատավորների հեռացման հարցը նախ փորձ արվեց լուծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով, ապա երբ պարզ դարձավ, որ հանրաքվեի հետաձգումը կարող է պայմաններ ստեղծել, որ սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իշխանություններն անցան այն օրենսդրական նախաձեռնության տեսքով ԱԺ-ի կողմից արագ ռեժիմով անցկացնելու տարբերակին՝ ՍԴ չդիմելով, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, նախագահի ստորագրման ինստիտուտը վերացնելով, ընդ որում, նույն նախագահի «բարձր հովանու» ներքո, հետո գնացքի հետևից վազելով՝ ՍԴ մասին օրենքում փոփոխություններ անելով:

Մի խոսքով՝ քափուքրտինք մտած՝ չնայելով օրենքներին ու սահմանադրական ընթացակարգերին:

ՍԴ «հեռացված» դատավորներն արդեն հայտարարել են իրենց իրավունքները պաշտպանելու մասին, ընդհուպ՝ ՄԻԵԴ-ի միջոցով: Արդյունքում, իշխանությունները ստացան մի վիճակ, որ այսուհետ ինչ շարունակություն էլ ունենան գործընթացները, միևնույն է, ՍԴ-ն լեգիտիմության խնդիր է ունենալու:

Մյուս կողմից՝ հանրության մեջ կա հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը կորցնելու է իր ֆունկցիոնալ դերակատարությունը՝ դառնալով իշխանության կցորդը։

Իշխանություններն ըստ էության արհեստական ճգնաժամ հորինեցին ՍԴ-ի շուրջ, սակայն իրական ճգնաժամային «հանգուցալուծման հասան»։ Կասկած չկա, որ այս գործընթացը իր բացասական հետքը կթողնի պետական, առավել ևս՝ դատական համակարգի գործունեության վրա, սակայն գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ ու ի՞նչ գնով կհաջողվի կարգավորել խախտված հիմքերը, կամ, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են գնահատում, վերականգնել սահմանադրական կարգը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. Շուշան Ստեփանյան Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan