«Փաստ». Հակառուսական նոր ալիք Հայաստանում. ի՞նչն է անհանգստացրել ռուսներին

«Փաստ». Հակառուսական նոր ալիք Հայաստանում. ի՞նչն է անհանգստացրել ռուսներին

«Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական շրջանակներում բավական անհանգստացած են ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն աճած հակառուսական տրամադրություններով, հատկապես, որ դրանք արվում են ոչ միայն իշխանամերձ շրջանակների, այլ նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների և պատգամավորների միջոցով։

Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ երբ այս անհանգստությունների մասին տեղեկացրել են հայաստանյան իշխանության բարձր շրջանակներին, նրանք ուղղակի ձեռքները «թափ են տվել»՝ ակնարկելով, թե դա ՀՀ ներքաղաքական հարցն է։

Մեր ունեցած տեղեկություններով, ռուսական շրջանակների անհանգստության նոր ալիքը կապված է բացահայտ հակառուսական արտահայտություններ և անթաքույց հակառուսական պրոպագանդա պարունակող տարբեր հրապարակումներով ոչ միայն սոցցանցերում, այլև իշխանամերձ լրատվականներում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այս մասին բավականին հանգամանալից մի քանի վերլուծություններ է փոխանցել պաշտոնական Մոսկվային։ Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաև առաջիկա օրերին:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անհանգստությունները խորացել են նաև «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի հետ կապված, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Ռուսական լրատվամիջոցներն արդեն հրապարակումներ են անում, թե «ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում