«Հրապարակ». Սպասվում են հովհարային անջատումներ

«Հրապարակ». Սպասվում են հովհարային անջատումներ

«Հիշո՞ւմ եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին, որպեսզի փակեն ատոմակայանը։ Իսկ ատոմակայանը ոչ միայն էներգետիկ, այլեւ ֆիզիկական անվտանգության հարց է մեզ համար. ատոմակայանի առկայությունը զսպում է Թուրքիային, Ադրբեջանին, որ լայնածավալ գործողությունների չգնան Հայաստանի նկատմամբ` հազար ու մի պատճառով, որովհետեւ եթե ատոմակայանին մի բան լինի, տարածաշրջանը դառնում է «աղետի գոտի»` Չեռնոբիլ, որից իրենք էլ են տուժելու։

Այն օրերին ատոմակայանը փակվեց, հետագայում մերոնք հասկացան, որ անհնար է առանց ատոմակայանի։ Ռուսաստանը նույնպես շահագրգիռ էր այդ հարցում, Հայաստանը պայմանագիր կնքեց Ռուսաստանի եւ «Ռոսատոմի» հետ՝ վերջինս վերանորոգման աշխատանքները ստանձնեց, վարկ տրամադրեցին, հիմա մերոնք հրաժարվել են ռուսական վարկից։ Տարածքային կառավարման նախարարն ասաց` մենք մեր ներքին ռեսուրսներով ենք դա ֆինանսավորելու, մի քանի օր հետո ֆինանսների նախարարն ԱԺ-ում հայտարարեց` մենք միջազգային կառույցներից ենք ներգրավելու այդ միջոցները, ու դեռ ձեն-ձուն չկա»,- ասաց էներգետիկ խնդիրներով փորձագետը:

Չե՞ն ներգրավել միջոցները։ «Պաշտոնական հայտարարություն չկա, ընդ որում, անգամ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ գումարը գտնվել է, վերանորոգման աշխատանքները կարող է կատարել միայն «Ռոսատոմը»․ գեներատորը ռուսական է: Նիկոլը գնաց վարկի մերժմանը, որպեսզի եւս մեկ շտրիխով Հայաստանը, ինչպես Ախուրյանի կամրջի կառուցման եւ ռուսական հեռուստաընկերությունների դեպքում, դուրս գա ռուսական ազդեցության դաշտից»: Ի՞նչ է սպասվում։ «Ինչ-որ մի փուլում ատոմակայանը կկանգնի փակման վտանգի առջեւ, իսկ այն արտադրում է մեր երկրի հոսանքի 40 տոկոսը, ու մենք կրկին կհայտնվենք հովհարային անջատումների էրայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում