AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանության բաժնի պետը՝ խոշորացույցի տակ

 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության շուրջ ուշագրավ զարգացումները չեն դադարում: Մասնավորապես՝ մեր տեղեկություններով՝ ռազմական հնաբնակ ոստիկանապետերը ներկայիս իշխանության մեջ բարեկամներ են փնտրում իրենց տեղը ապահովելու համար, ինչն էլ ՌՈ աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Գաղտնիք չէ, որ 2020 թվականի փետրվարի 21-ին Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսան Աղաջանյանն իր մոտ էր հրավիրել նախկին իշխանությունների հետ բարեկամական կամ ընկերական կապի մեջ գտնվող ՌՈ պաշտոնատար անձանց եւ «հաթաթա տվել»՝ եթե կաշխատեք նորմալ, կմնաք, չեք աշխատի, ազատման դիմում կգրեք: Ավելին, ՌՈ որոշ աշխատակիցներ դրանից հետո դիմել էին իշխանության իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Ալեքսան Աղաջանյանին կամ այնպես անեն, որ իրենց աշխատանքից չազատեն:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում է Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Աշոտ Զաքարյանը, որը եւս համարվում է հնաբնակներից: Ավելին, ըստ լուրերի՝ Աշոտ Զաքարյանը, լինելով Երեւանի կայազորի ՌՈ պետ, խոչընդոտել է խաղաղապահ զորքերի միանալը հեղափոխության ակցիաների մասնակիցներին: Եվ քանի որ ՌՈ նորանշանակ պետ Ալեքսանդր Աղաջանյանը որոշել է համակարգը մաքրել նախկիններից, Զաքարյանը եւս իշխանության ներսում բարեկամներ է փնտրում, որպեսզի պաշտոնից չազատվի: ՌՈ-ում տարածված լուրերի համաձայն՝ Վանաձորի ռազմական ոստիկանապետը բարեկամ է իրեն գտել՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՌՈ ռազմական ոստիկանության բաժնի պետ Աշոտ Զաքարյանի հետ, որը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղեմի ընկերներն են, սակայն վստահեցրեց, թե դա կապ չունի իր աշխատել կամ չաշխատելու հետ: «Ռազմական ոստիկանության անձնակազմը որեւէ ներքին խնդիր չունի, եւ յուրաքանչյուրը զբաղված է իր աշխատանքային պարտականությունները կատարելով»: Մեր դիտարկմանը՝ արդյոք ՌՈ ժամանակավոր պաշտոնակատարն իր հետ նման խոսակցություն ունեցել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ, ասաց. «Կարծում եմ՝ ոչ միայն իմ հետ, այլ որեւէ մեկի հետ նման շեշտադրությամբ խոսակցություն չկա, ինձ հետ առավելեւս: Ավելին, չեմ կարող Ձեզ մեկնաբանել՝ եթե որեւէ մեկին հետաքրքրում է իմ կենսագրությունը, ապա թող հետ գնան եւ տեսնեն, թե ես ինչ ճանապարհ եմ անցել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. Շուշան Ստեփանյան Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan