AM | RU
USD
EUR
RUB

«Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Times.amՇարունակելով անակնկալներ մատուցել գործարքների օնլայն տարբերակը նախընտրող իր հաճախորդներին՝ Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը: Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս․թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը:

Այն հաճախորդը, ով կկատարի երեք օնլայն գործարք յուրաքանչյուրը 3000 ՀՀ դրամի չափով, մինչև օգոստոսի 12-ը ներառյալ Բանկում գրանցված իր էլեկտրոնային հասցեին, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կամ գրանցված բջջային հեռախոսահամարին կստանա գովազդային վիճակախաղի մասնակցության հերթական կոդ։ Ի դեպ, եթե հաճախորդը կատարի 3-ից ավելի 3000 ՀՀ դրամի գործարք, ապա յուրաքանչյուր 3 այդպիսի գործարքի համար կստանա առանձին կոդ՝ այդպիսով մեծացնելով գովազդային վիճակախաղի հաղթող դառնալու հավանականությունը։

Վիճակախաղն իրականացվելու է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները ծանուցվելու են Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեի միջոցով։

Վիճակախաղի ընթացքում հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկված հերթական համարները պատահականորեն կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Հաղթող հաճախորդների հետ Բանկի աշխատակիցը կապ է հաստատելու Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլեկտրոնային հասցեով:

Հաղթող մասնակիցների հերթական համարները հրապարակվելու են Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև ս.թ. օգոստոսի 14-ի ժամը 23:59:

Մրցանակներն ստանալու համար հաղթող ճանաչված հաճախորդները պետք է մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նախապես պայմանավորված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով անձամբ մոտենան Ամերիաբանկի Կամար մասնաճյուղ։
Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` onlinesummer.ameriabank.am

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս
Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր «Հրապարակ». Վահրամ Ավետիսյանի եւ «Իմ քայլի» հանդիպումն անցել է «Մարտեր՝ առանց կանոնների» ձեւաչափով «Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ «Ժողովուրդ». «Ի՞նչ են խոստացել». մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում ստորագրեց «Հրապարակ». Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով «Հրապարակ». Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլևս չի գնում Սևանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ: Օգոստոսի 1 Արսեն Թորոսյանի հրամանով կասեցվել է Աչաջրի ծննդատան աշխատանքը Ես 2 անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում. Գոռ Հովհաննիսյան Ովքեր են հարստացել համավարակի ընթացքում․Forbes Արցախի պողոտայում բռնկված խոշոր հրդեհը մարվել է Սևանա լճում բնապահպանական աղետ է. հայտարարություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan