Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար

Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՌԴ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-27 կործանիչները չորեքշաբթի օդ են բարձրացել ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող հետախույզ-ինքնաթիռը որսալու համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունից:

«ՌԴ-ի սահմանից զգալի հեռավորությամբ մոտեցող օդային թիրախը անդադար ուղեկցվել է վերահսկման ռուսական ռադիոլոկացիոն միջոցների կողմից: Նպատակետը որսալու համար օդ են բարձրացվել Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-27 բազմանպատակային կործանիչները, որոնք ընդգրկված են Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի կազմում»,– ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Հարավային ռազմական շրջանից հայտնել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ավիացիայի ինքնաթիռի գործողությունները Սև ծովի ջրային տարածքում ժամանակին են նկատվել: Ռուսական կործանիչները մոտենալով, նպատակակետին, պարզել են, որ այն RC-135W Rivet Joint հետախույզ-ինքնաթիռն է: Դրանից հետո օդանավը հեռացել է ՌԴ սահմանից՝ չխախտելով այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում