Ամուլսարի հարցում այլևս այսպես շարունակել հնարավոր չէ. Վարագյան

Ամուլսարի հարցում այլևս այսպես շարունակել հնարավոր չէ. Վարագյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, FacebookՎերջին օրերին Ամուլսարի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունները կրկին ակտիվացել են։ Այսօր ոստիկանությունը նույնիսկ փորձ կատարեց ուժի կիրառմամբ հեռացնել հանքի շահագործման դեմ արդեն երկար ժամանակ բողոքող քաղաքացիներին։ Պետք է փաստենք, որ ՀՀ իշխանություններին չհաջողվեց վերջնական պատասխան ստանալ մի շարք կարևոր հարցերի և որ գլխավորն է՝ այդ պատասխանները տալ հասարակությանը։

Առաջին և ամենակարևոր հարցը. արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին և ջրային ռեսուրսներին։ Այս պատասխանը ստանալու համար կառավարությունը՝ հարկատուների միջոցներից, ծախսեց 450 հազար ԱՄՆ դոլլար՝ պատվիրելով փորձագիտական հետազոտություն։ Սակայն այս հետազոտության արդյունքները և ազդեցությունը հարցի լուծման վրա տեսանելի չեն։

Երկրորդ հարցը. եթե հանքի շահագործումը մեծ վնասներ է հասցնելու բնությանը, ի՞նչ միջոցներ կա դա կանխելու կամ ռիսկերը նվազեցնելու։

Անպատասխան հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել։ Բայց ամենակարևորը այն է, որ հարցի հանգուցալուծումը այլևս չի կարելի հետաձգել։ Հերիք եղավ, բոլ եղավ:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում