Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ (տեսանյութ)

Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.am20 տարում բազմաթիվ վարձով բնակարաններ՝ Հայաստանի տարբեր շրջաններում: 37 ամյա Քրիստինեն 2 տարի առաջ 8 անչափահաս երեխայի հետ հանգրվանեց այն բնակարանում, որը նրան ժամանակավորապես տրամադրել էր «Իմ քայլը» հիմնադրամը: Սակայն այսօր արդեն հիմնադրամից զանգ են ստացել, ունեն ընդամենը մեկ օր՝ բնակարանն ազատելու համար: Քրիստինեն 8 անչափահաս երեխայի հետ դրսում է հայտնվելու, գնալու տեղ չունի: Բազմանդամ ընտանիքին էլ ոչ մի բարեկամ կորոնավիրուսի այս պայմաններում չի հյուրընկալում:

«Մենք իրենց ասում ենք մի փոքր ժամանակ տվեք, որ կարողանանք տուն փնտրել, 8 երեխա ունեմ, մեծ տաս 2-3 ամսից մեկնելու է ծառայության: Մեզ կանգնում, ասում են՝ մեզ ընդհանրապես չի հուզում, թե երեխաներին ուր կտանենք, կամ իրերն ուր կտեղափոխեք: Մեզ ասում են՝ եթե բնակարանը չազատեք, ոստիկան կբերենք»,- ասաց ընտանիքի մայրը՝ Քրիստինե Մամուլյանը:

Քրիստինեն «Իմ քայլը» հիմնադրամից մի փոքր ժամանակ է խնդրել, այլ բնակարան գտնելու նպատակով, սակայն հիմնադրամն արդեն ուղարկել է բեռնատարը իրերը դուրս բերելու համար:

«Մենք տան տիրոջն ընդհանրապես չենք տեսել, հեռախոսով ամուսինս զրուցել է, Արմեն անունով մարդու հետ, ի դեպ, խոսել էինք, ասել էր, որ օգոստոսի մեկով ազատենք բնակարանը, իսկ այսօր ասում են ազատեք, ամուսինս խնդրեց որ գոնե 10 օր ժամանակ տան, որ գոնե տուն փնտրենք, չեն համաձայնվում»,- ասաց Քրիստինե Մամուլյանը:

Մինչև այս բնակարան տեղափոխվելը՝ բնակվել են ավտոտնակում, երեխաներն էլ ժամանակավորապես «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում էին: Այժմ այդ ավտոտնակ վերադառնալ չեն կարող:

«Հույսս դրել էի վարչապետի վրա, մեծ ակնկալիքով, ես իրեն ընտրել եմ, որ պետք է իմ կյանքում բարեփոխում անի, այսօրվա դրությամբ ոչինչ չի փոխվում, ավելի վատ է, ես խորտակված վիճակում եմ»,- ասաց Քրիստինե Մամուլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում