ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել

ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒLԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Մասնավորապես՝ Մելանյա Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ալեքսանդր Շահրամանյանն ազատվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Աշոտ Դանիելյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ՝ ազատվելով կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ:

Գայանե Գրիգորյանը նշանակվել է կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ՝ ազատվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում