«Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք

«Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք

ԱԺ նախկին պատգա­մավոր Ռուբեն Հակոբյանը երեկ կրկին հրավիրվել էր ԱԱԾ: Նա լրատվամիջոցնե­րի հետ զրույցում ասել է, որ այնտեղ ծանոթացել է մի փաստաթղթի հետ. «Ես այսօր ծանոթացա մի փաստաթղթի հետ, որի հիմքով կասեցվել է քրեա­կան գործի հարուցումը Նիկոլ Փաշինյանի նկատ­մամբ: Գործը կապված էր 2018 թվականի ապրիլյան դեպքերի հետ, երբ Փա­շինյանը գրավել էր Ռադիո­տունը: Ես շատ զարմացա, որ արդեն կա այդ փաստա­թուղթը, որ կարճվել է գործը, եւ, հետեւաբար, շատ տրամաբանական հարց առաջացավ, որ իմ փաստա­բանական թիմը երկար քննարկեց, թե այդ դեպքում ես ինչո՞ւ եմ ներկայանում ԱԱԾ, եթե այն գործընթացը, որն իրականացվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցա­կազմի բացակայության պատճառով կարճվել էր: Այսօրվա ԱԱԾ-ն քաղաքա­կան հետապնդումներով է զբաղված, փորձում է վախ տարածել հասարա­կության մեջ եւ հատկապես հանրային դեմքերի շրջա­նում, ովքեր ակտիվ քաղա­քական գործունեություն են ծավալում: Բացահայտ ճշմարտություն է, որ Նիկոլ Փաշինյանը բարտեր է առաջարկել Միքայել Մինասյանին, որպեսզի ինքը չգա Հայաստան: Սա բացահայտ հանցագործություն է, երբ երկրի առաջին դեմքը շանտաժի է ենթարկում քաղաքացուն՝ ասելով՝ քո վայելածը վայելի Հայաստա­նից դուրս, ես էլ վայելեմ Հայաստանում: Ինչ է անում ժողովրդի հաշվին ապրող ԱԱԾ-ն, նա պետք է հենց այս հարցերով զբաղվի, ոչ Թե Ռուբեն Հակոբյանին կամ մյուսներին հրավիրի և ծիծաղելի բացատրություններ պահանջի»,- ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հակոբյանն ԱԱԾ է կանչվել Սահմանադրական դատարան դիմաց ունեցած ճեպազրույցի պատճառով, որի ընթացքում քննադատություն էր եղել Նիկոլ Փաշինյանի հասցեին, և ասել էր, որ վերջինս հակաօրինական միջոցներով հակասահմանադրական քայլերով անում է այն, ինչ ուզում է: Եվ հռետորական հայտարարություններ էր արել, թե՝ մենք էլ կարող ենք գնալ Ռադիոն գրավել և այլն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում