AM | RU
USD
EUR
RUB

Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, FacebookՎրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձևով սկսվեց, սկզբից նախագահ Սաակաշվին ջանջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբարություները, Սաակաշվիլին Պուտինին ասում էր լիլիպուտին, հանել տվեց ռուսական բազաները, հետո պատրերազմ, հետո կորուստներ, գաղթականներ։

Հայաստանում էլ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թե երբեք այսքան լավ չեն եղել հայ֊ռուսական հարաբերությունները, հետո ռուսական ֆաշիստ Շիշկինին ապաստան տվեցին, հետո սկսեցին ասել թե խնդիրներ կան հարաբերություններում, հետո Ռուաստանի արտգործ նախարար Լավրովը դժգոհեց որ Հայաստանում գործեր են բացում ռուսական ձեռնարկությունների դեմ, հետո Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը մասնակցել Մոսկվայում Հայրենական պատրեազմի 75 ամյակի շքերթին, հետո ռուսական ալիքները եթերազրկելու նախագիծ, և հիմա էլ Պուտինի գլխավոր թշնամին՝ Նավալնին հանրայինի եթերում, և Մոսկվայից դժգոհություն՝ հայերը ուր են հասել որ եթեր են տալիս մեկին ով հայերին անվանում է խաչիկներ։

Փաշինյանը հայտնի էր որ ռուսաֆոբ է, հենց նրա պնդումը ապրիլյան պատերզմի մասին թե իբր Ռուաստանն էր հրահրել, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնի, տիպիկ ռուսֆոբիական ախտորոշում է։ Ռուսաֆոբները իռացիոնալ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ նրանց անընդհատ թվում է թե Կրեմլի ինչ որ գաղտնի սենյակում մի քանի հոգի օրն ի բուն աշխատում են այն բանի վրա թե ինչպես հայերին օգտագործեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարցեր լուծելիս, ավելի արմատականները վստահ են թե կաբինետում ծրագրել են հայերին վերացնել, իսկ Ադրբեջանն էլ հեչ էլ նպատակ չի դրել Արցախը բնաջնջել, հետո էլ ներխուժել ՀՀ֊ն բնաջնջել, շատ կիրթ ժողովուրդ է, այ մի քիչ զիջում անես, հետները քիրվա կդառնաս, մենակ թե Ռուաստանն է խառնում մեր երկու ազատատենչ ժողովուրդների հաշիվները։

Հեղափոխության ժամանակ Փաշինյանը իր ռուսաֆոբիան վարպետորեն թաքցրեց, ինչպես հոգեբուժարանի այն պացիենտը որ կոշիկը թոկից կապած հետևից քարշ է տալիս, բժիշկը հարցնում է՝ Ժորիկ, էդ ի՞նչ է, Ժորկիը՝ յա, այ բժիշկ, չեք տեսնում կոշիկ է, բժիշկը ուրախ թփթփացնում է ուսին՝ ապրես, ահա լրիվ ապաքինվել ես, ու հենց հեռանում է, Ժորիկը ֆռում է կոշիկին աչքով տալիս՝ լավ ֆռցրինք բժշկին չէ՞, Շարիկ ջան։

Արևմուտքի իշխող շրջանակներն էլ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար հսկայական ֆինանսներ ծախսելով մի կողմից բուծում են նորանոր ռուսաֆոբներ, մյուս կողմից եղած ռուսաֆոբների ֆոբիան սրում։ Ի վերջո նրանք հակառուսական դավադրության առաջին փուլն ավարտեցին՝ թավշյա հեղափոխության անվան տակ իշխանության եկան ռուսաֆոբները, որոնք էլ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց դե գերխնդիրը ռուսական բազաներն հանելն է, որը մի քիչ դժվար է մի երկրում ուր բնակչության մեծ մասը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանին։

Մի անգամ արդեն անկախ Հայաստանը քաղել է հակառուս քաղաքականության պտուղները՝ երբ 1990֊ականներին ՀՀՇ֊ն գալով իշխանության Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի, Գորբաչովին նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին։ Իսկ Ադրբեջանը իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, և արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991֊ին ստացավ Կոլցո օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը։

Հանուն ինչի՞ էր այդ ամենը, ինքնիշխանությա՞ն, բայց մի քանի ամիս անց Ադրբեջանն էլ Հայաստանն էլ հավասար անկախություն ստացան։

Նույնն էլ հիմա, հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը, և այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։ Եկան իշխանության՝ երկիրը տվեցին համաճարակի երախը, էնպես թուլացրին, ինքնիշխանությունը էնքան իջեցրին, որ երկիրը նույնիսկ Վրաստանից ու Սերբիայից է կախված, օգնություն է խնդրում բոլորից։ Այս օգնության սպասողականությունը լավ առիթ է ֆինասական խոստումներով ավելի սրել հարաբերությունները Ռուաստանի հետ։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։

ՀՀՇ֊ի երկրորդ սերունդը Արևմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որ կարող է լուրջ կորուստներ պատճառել։

Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Լրահոս
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ. ՀՀ ԱԳՆ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները. ՀՀ ԱԳՆ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան Զինվորական երդման արարողություն ՊԲ զորամասերից մեկում Այս շաբաթ հակառակորդն ավելի մեծ թվով կրակոցներ է արձակել. ԱՀ ՊՆ Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) «Եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Մեսչյանին Բելառուսում Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնության չգալը մեծ ռիսկեր է առաջանցում նաև մեզ համար. Արման Սաղաթելյան (տեսանյութ) Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan