Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է

Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Մեքսիկայի Իրապուտո քաղաքում գտնվող վերականգնողական կենտրոններից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել, 24 մարդ սպանվել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք հաստատվել են դաշնային մի պաշտոնյայի կողմից:

Մեքսիկական Milenio լրատվական գործակալությունը հաղորդում է, որ 7 մարդ կրակահերթերի հետևանքով վիրավորվել:

Նմանատիպ ևս մեկ հարձակում նույն քաղաքում տեղի էր ունեցել հունիսի 6-ին, երբ թմրամոլների վերականգնողական կենտրոններից մեկի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 10 մարդ էր սպանվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում