Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել

Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԲոտսվանայի հյուսիսային հատվածում մեկ ամիսվա ընթացքում անհայտ պատճառով ավելի քան 350 փիղ է սատկել, գրում է The Guardian պարբերականը։

Նշվում է, որ մայիսի երկրորդ կեսին սատկել է 169 փիղ, իսկ հունիսի կեսերին նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է։ Գիտնականները տեղի ունեցածը «բնապահպանական աղետ» են անվանում։

«Նման մասշտաբով զանգվածային ոչնչացում շատ վաղուց չէր եղել»,- հայտարարել է բրիտանական «Փրկության ազգային պարկ» բարեգործական կազմակերպության բնության պահպանության գծով տնօրեն Նայլ Մաքքանը:

Տեղի բնակիչները հայտնում են, որ փղերի մարմինների կեսից ավելին հայտնաբերվել է ոչ մեծ խորության ջրային տարածությունների մոտ։

Գիտնականները կենդանիների մահվան երկու հնարավոր պատճառ են դիտարկում՝ թունավորում կամ անհայտ պաթոգեն։ Սակայն վերջնական եզրակացությունն արվելու է նմուշների ստուգումից հետո։ Որպես մահվան պատճառ գիտնականները նշել են նաև COVID-19-ը, սակայն այդ ենթադրությունը քիչ հավանական են համարել։

Hundreds of elephants dead in mysterious mass die-off ...

Hundreds of elephants dead in mysterious mass die-off ...

Hundreds of African elephants mysteriously dead in Botswana | The ...

More than 350 elephants drop dead in mysterious mass 'die off' in ...

Հետևեք մեզ նաև Telegram-ում