Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան

Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, FacebookԱյսօր ԱԺ երկու խմբակցություն դիմել է ՀՀ ԱԺ նախագահին նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությամբ:

Լավ է, որ սայլը տեղից շարժվեց:

Առաջին անգամ նման առաջարկություն հնչեցրել եմ ես դեռ 3 ամիս առաջ, այս տարվա ապրիլին 9-ին, հետո մի քանի անգամ հրապարակավ անդրադարձել եմ այդ գաղափարին:

Բացի թվարկած հարցերից, հանձնաժողովը պետք է մանրամասն ուսումնասիրի նաև համաճարակի դեմ պայքարի համար օգտագործված պետական և այլ միջոցների արդյունավետությունը, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման թափանցիկությունը, գնումների գործընթացը և օրինականությունը, քանզի ակնհայտ է, որ այդտեղ եղել են և կան բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր և ահազանգեր:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում