Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է

Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Analitik.amԿորոնավիրուսով վարակված Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժվել է: Այս մասին հայտնել է հանրապետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղար Աիդոս Ուկիբայը Twitter-ի իր էջում:

Նրա խոսքերով, Նազարբաևի կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Բժիշկների խորհրդով նա կշարունակի հեռավար աշխատել և մնալ ինքնամեկուսացման ռեժիմի մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հիվանդությունը Նազարբաևի մոտ ասիմպտոմ է, բայց 79-ամյա քաղաքական գործիչը միևնույնն է գտնվում է բժիշկների հսկողության տակ: Քաղաքացիների պաշտոնական փաստաթղթերը և դիմումները նրան փոխանցվում են սանիտարական նորմերին համապատասխան կամ էլեկտրոնային ձևաչափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում