Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ

Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Իրավաբանների ու փաստաբանների մոտ մտահոգություն է առաջացել առ այն, որ դատական մարմիններում դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ: Դատավորների վարքականոնի հարցը որոշելու են նաև մարդիկ, ովքեր ակնհայտ ուղղվածություն ունեն, անաչառ չեն, այս կամ այն հասարակական կազմակերպության ուղղվածություն են քարոզում Հայաստանում:

Դատական դեպարտամենտը ԲԴԽ-ի որոշմամբ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով հայտարարել էր մրցույթ, որի ժամկետն ավարտվել է:

Tert.am-ը Բարձրագույն դատական խորհրդի կազմից տեղեկացավ, որ մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել «Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, մրցույթի մասնակից թեկնածուն է Դավիթ Լևոնի Հակոբյանը, «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ն, թեկնածուն է Սյուզաննա Արմենակի Սողոմոնյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որի թեկնածուն է Հասմիկ Հայկի Հարությունյանը:

Tert.am-ը «Բաց հասարակություններ հիմնադրամի» կայքէջից տեղեկացել է, որ մրցույթի թեկնածուներ ներկայացրած ՀԿ-ներից առնվազն երկուսը 2018, 2019, 2020 թվականներին դրամաշնորհ են ստացել, այսպես ասած, «Սորոսի հիմնադրամից»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն 2018 թվականին «Բաց հասարակություններ հիմնադրամից» ստացել է 181 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2019 թվականին 230 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2018 թվականին ստացել է 26 հազար 790 դոլար, 2019-ին՝ 90 հազար դոլար, իսկ 2020 թվականին 19 հազար դոլար դրամաշնորհ:

577 միլիոն դրամ էլ «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ն է ստացել 2019-ին։ ՀԿ-ի դոնոր կազմակերպություններն են՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Գերմանիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների դեսպանությունները, Նիդեռլանդների Թագավորության «Քորդէյդ» կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ:

Ստացվում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրված թեկնածուն այս երեք ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում