AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի

 

Ներկայում հանրությանը մտահոգող առաջնային թեման շարունակում է մնալ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը։ Խնդիրն այն է, որ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ վարակը մուտք է գործել մեր երկիր, բայց նահանջի միտումներ այդպես էլ ցույց չի տալիս։ Դեռ ավելին՝ ամեն օր հարյուրավոր նոր վարակվածների դեպքեր են արձանագրվում, իսկ այդպիսի տեմպերով վարակի տարածումը հանգեցնում է նաև մահացության աճի։

Խորը վերլուծության կարիք ունի այն, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրները, որոնք ամիսներ առաջ դարձել էին վարակի տարածման գլխավոր օջախներ, կարողացան հաղթահարել համավարակի կրիտիկական փուլը, իսկ մեզ մոտ դա չի ստացվում։

Օրինակ՝ Իտալիան, որը դարձել էր կորոնավիրուսի էպիկենտրոնը, քիչ-քիչ հաղթահարում է համավարակը և անգամ բացել է իր սահմանները եվրոպական երկրների համար։ Ճիշտ է՝ խնդիրը բոլոր քաղաքացիներից անհատական պատասխանատվության բարձր մակարդակ է պահանջում, սակայն շատ կարևոր է նաև պետության կողմից տարվող քաղաքականությունը։ Տվյալ դեպքում իշխանությունները պետք է գործեն առավել քան մտածված և հաշվարկված ռազմավարությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, մեր իշխանությունները, եթե սկզբում անլուրջ մոտեցում ունեին կորոնավիրուսի հետ կապված և անգամ քարոզարշավներ էին անցկացնում, ապա ներկայումս սկսել են հասկանալ համավարակի լրջությունը, բայց կարծում են, թե հակահամաճարակային կանոնների պահպանումը հսկելուց բացի իրենք ուրիշ ձևով ի վիճակի չեն ներազդել իրավիճակի վրա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս համատեքստում իշխանություններին մնում է միայն անհատական և քաղաքացիական պատասխանատվության հարցը բարձրացնել։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է. «Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար»։

Ասվածը տրամաբանական է, սակայն իշխանություններն իրենց հաշիվ տալի՞ս են, թե ի՞նչ թերացումներ և բացթողումներ են ունեցել, որ համաճարակը ամիսներ շարունակ չի նահանջում, իհարկե ոչ։ Փոխանակ այս հարցը դառնա լուրջ քննարկման առարկա, Փաշինյանը ամեն կերպ ցանկանում է պատասխանատվությունը գցել իրենց վրայից։

Դրանով էր պայմանավորված վերջինիս հայտարարությունը. «Բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություն արել։ 10 միլիոն դեպք կա աշխարհում, ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։

Քննադատություններից պաշտպանվելու համար նոր չէ Փաշինյանի այն մոտեցումը, թե շատ հզոր և զարգացած երկրներում էլ է համաճարակն ակտիվորեն տարածվում, հետևաբար Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված արտառոց ոչինչ չկա։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Բրազիլիայի և ԱՄՆ-ի նման երկրների հետ, որոնք դարձել են կորոնավիրուսի տարածման ներկայիս էպիկենտրոնները, զուգահեռներ անցկացնելու ընդհանուր եզրեր ուղղակի չունի։

Այդ երկրներն ունեն հսկայական տարածք և բնակչություն, բազմաթիվ սահմաններ, որը վերահսկելը լուրջ խնդիր է, և շատ հաճախ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կոորդինացնում են առաջին հերթին նահանգային իշխանությունները և հետո միայն կենտրոնական իշխանությունները։

Իսկ Հայաստանը փոքր տարածք և փոքր բնակչություն ունեցող երկիր է, ընդամենը երկու սահմանով ու երկու օդանավակայանով, և իրավիճակը անհամեմատ ավելի վերահսկելի է, քան աշխարհի շատ երկրներում։

Բացի այդ, Հայաստանը արտաքին աշխարհի հետ կոմունիկացիայի խնդիր ունեցող և ցանկացած պահի պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող երկիր է, ուստի չպետք է իրեն նման «շռայլություն» թույլ տա, որ համավարակը շարունակի ընդլայնվել։

Իշխանությունները հրաժարվում են կրկին կարանտին սահմանել՝ վկայակոչելով, որ այդ դեպքում երկիրը տնտեսական խնդիրների առաջ կկանգնի։ Սակայն երկիրը տնտեսական կորուստներ ունենալու է նաև կորոնավիրուսի շարունակական տարածման դեպքում։

Միգուցե փորձ կատարվի կարճաժամկետ կարանտինի միջոցով կոտրել համավարակի ողնաշարը, սակայն այս քայլին գնալու համար դրա հիմքում պետք է ընկած լինեն մասնագիտական հաշվարկներ։ Օրինակ՝ այդպիսի քայլի է գնում Ղազախստանի կառավարությունը, որը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan