AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը

 

Համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակում տնտեսության որոշ ճյուղեր ուղղակի շատ ծանր իրավիճակում են հայտնվել, և այդ ճյուղերից մեկն էլ զբոսաշրջությունն է, որը տուրիստական կարևոր ուղղություն համարվող երկրներին հսկայական եկամուտներ էր ապահովում։ Ամիսներ շարունակ կորոնավիրուսի համավարակի տարածումը թույլ չի տալիս, որպեսզի տուրիզմի ոլորտն անցնի բնականոն ռեժիմի։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով խորհրդաժողովի հուլիսի 1-ի զեկույցում նշվում է, որ միջազգային զբոսաշրջության հատվածը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, գրեթե 4 ամիս տևած լճացման պատճառով կարող է առնվազն 1,2 տրիլիոն դոլար կորցնել, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 1,5 տոկոսը։

Բայց ուշագրավ է, որ եթե զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը ձգձգվի մինչև 12 ամիս, համաշխարհային տնտեսության կորուստները ավելին կլինեն՝ կազմելով մոտ 3,3 տրիլիոն դոլար: Եվ պատահական չէ, որ տուրիստական ուղղություններ համարվող երկրների կառավարությունները զբոսաշրջությունը խթանող գործիքակազմ են կիրառում, որպեսզի ոլորտում աշխատող ընկերությունները չհայտնվեն սնանկացման եզրին։

Զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող գործընթացները էական նշանակություն ունեն նաև Հայաստանի համար, քանի որ այս ոլորտը տնտեսության գերակա ճյուղերից է:

Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձևավորել են որոշակի ենթակառուցվածք: Հայաստանն աշխարհին է ներկայանում իր պատմամշակութային ժառանգությամբ, գեղատեսիլ վայրերով և էքստրեմալ տուրիզմով։

Եվ ցավալի է, որ համավարակի տարածումից սկսած՝ Հայաստանում զբոսաշրջային ողջ բիզնեսը շատ լուրջ կորուստներ է կրում։ Վիճակը հատկապես աղետալի էր փետրվար ու մարտ ամիսներին, երբ ամրագրումների լայնածավալ չեղարկումները հանգեցրեցին լրացուցիչ կորուստների:

Եվ զբոսաշրջային բիզնեսի գոյատևման համար այլ տարբերակ չկար, քան պետությունից որոշակի աջակցություն ակնկալելը։ Դրա համար էլ զբոսաշրջային բիզնեսին աջակցելուն ուղղված որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին։

Մասնավորապես կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում զբոսաշրջութան ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կառավարության կողմից աջակցության ծրագրերի շրջանակում կարճ ժամանակում ստացել են արտոնյալ վարկեր՝ ընդհանուր մոտ 3,5 մլրդ դրամի չափով:

Բայց խնդիրն այն է, որ արտոնյալ վարկերով հնարավոր չէ ապահովել զբոսաշրջային բիզնեսի վերականգնումը, քանի որ ոլորտի ներկայացուցիչները պետք է կարողանան հետ վերադարձնել թեկուզ և արտոնյալ պայմաններով վերցրած վարկերը։

Իսկ դրա համար պետք է, որ զբոսաշրջային ծառայություններից օգտվող մարդիկ լինեն։ Եթե այլ կերպ ասելու լինենք, ապա պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ զբոսաշրջային ոլորտի ծառայություններից օգտվողներ լինեն։

Բազմաթիվ երկրներ արդեն իսկ բացում են իրենց սահմանները և ճանապարհ բացում արտասահմանյան որոշ երկրներից, որտեղ համավարակի տեմպերը անհանգստացնող չեն տուրիստներ ընդունելու համար։

Նույնիսկ Եվրամիությունը, որը ամիսներ շարունակ հայտնվել էր համավարակի տարածման թիրախում, օրերս հայտարարեց, որ բացում է արտաքին սահմանները մեկուկես տասնյակ երկրների համար:

Սակայն արտաքին աշխարհի համար բացվելը դեռևս Հայաստանին չի վերաբերում, քանի որ մեր երկրում համավարակը հաստատուն տեմպերով ընդլայնվում է։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի կառավարությունը զբոսաշրջային ոլորտը խթանելու համար, երբ մոտակա շրջանում արտասահմանից զբոսաշրջիկներ չեն այցելի Հայաստան։

Ըստ երևույթին, մնում է զբոսաշրջությունը խթանելու մեկ ձև՝ զարկ տալ ներքին տուրիզմին։ Հաշվի առնելով, որ առաջիկայում արձակուրդային շրջան է սկսվում, ապա կարելի է հատուկ արտոնյալ ներգնա փաթեթներ ձևավորել, որոնք ձեռնտու կլինեն քաղաքացիներին և նրանք կնախընտրեն հանգիստն անցկացնել հենց երկրի ներսում։ Գոնե դա ինչ-որ չափով հնարավորություն կտա զբոսաշրջային ոլորտին շնչել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan