AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար

 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին, խոսել նաև նախագահի ինստիտուտի ու որոշ զարգացումներից բխող հնարավոր հետևանքների մասին:

«Շրջանցվեցին բացահայտ սահմանադրական կարգավորումներ, խախտվեցին ընթացակարգեր»

«Այդ գործընթացները մոտ երկու տարի է՝ շարունակվում են: Այդ ամենի նախասկզբից մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ նպատակն առավելապես քաղաքական է, և իրավական գործիքակազմ է կիրառվում քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Իշխող խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, դրսևորելով ազնվություն, բազմիցս հայտարարել են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրն իրենց համար քաղաքական է, և այստեղ է, որ իրավաբանական համայնքը լրջագույն խնդիրներ է տեսնում:

Առհասարակ, իրավական պետության մեջ քաղաքական նպատակահարմարությունը և խմբային շահերը ստորադասված են իրավական պետության սկզբունքներին, իրավական ընթացակարգերն օգտագործվում են ոչ թե խմբային, քաղաքական խնդիրներ լուծելու, այլ ճիշտ նպատակի համար:

ՍԴ-ի շուրջ զարգացումներով ականատես եղանք, որ թե՛ հանրաքվեի ինստիտուտը, թե՛ քրեական հետապնդումները և թե՛ օրենսդրական փոփոխությունները չարաշահվեցին, ինչպես նաև շրջանցվեցին բացահայտ սահմանադրական կարգավորումներ, քվեարկության ընթացակարգեր ևս խախտվեցին:

Ընդ որում, դրանք կատարվեցին կոպիտ և ակնառու ճանապարհով: Եվ նշված մեծ համապետական շահերը ստորադասվեցին, որպեսզի ունենան ոչ լեգիտիմ ակտ, որը կարձանագրի, որ իրական դատավորներն այլևս գործող չեն, իսկ դատական կազմի փոփոխությանը հասնելու ճանապարհով իշխող խմբակցությունն իրեն հաճո թեկնածուներ կունենա:

Ի դեպ, նրանց չի հետաքրքրում, թե այդ անձինք ինչպիսի փորձառություն, բարոյական հատկանիշներ ու ինչ գաղափարներ են կրում: Պարզապես, որպես համախոհ, նրանց ՍԴ-ում տեսնելու և նրանց միջոցով թելադրված և պատվիրված սահմանադրական արդարադատություն ունենալու ցանկություն կա»,-ասաց Ս. Սահակյանը:

«Խախտումներն ավելի են խտանում իրենց գուներանգներով»

Սիրանուշ Սահակյանի խոսքով, սահմանագիծը հատեցինք այն ժամանակ, երբ ՍԴ-ն շրջանցելով՝ հանրաքվե նշանակվեց, և այդ գործողությունը համարժեք պատասխանը չստացավ միջազգային հանրության կողմից.

«Թեև արձագանքներ եղան, բայց դրանք շատ մեղմ ու անհամաչափ էին իրավական պետության կորսված արժեքների համեմատությամբ:

Այդ արձագանքի պակասը կամ ոչ ուժգին լինելը թույլ տվեց, որ իշխող ուժը երկարացնի իր ձեռքերը: Նախորդ գործընթացում ընթացակարգային խախտումներ եղան, բայց գոնե որոշման կայացումը վերապահվեց, այսպես կոչված, ժողովրդաիշխանությանը, ամեն ինչ այդ շղարշի ներքո դասավորվեց:

Բայց հետո մենք տեսանք նույնաբնույթ կոպիտ խախտումներ, երբ որոշումն արդեն ստանձնեց մեկ խմբակցությունը: Այդ որոշումն անգամ խորհրդարանի որոշում չէ, քանի որ քվեարկությանը մասնակից չդարձան խորհրդարանական քաղաքական ուժերը:

Եվ մենք ունեցանք մի պատկեր, ըստ որի՝ իշխող խմբակցությունն իր պատգամավորների միջոցով կարողանում է լուծել դատավորների փոփոխելիության հարցն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ամրագրված է, որ դատավորներին առնչվող հարցերը կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի մասով:

Այս խախտումներն ավելի են խտանում իրենց գուներանգներով, բայց իրավական պետության կործանման տեսանկյունից ինձ համար սահմանագիծը ապօրինի հանրաքվեի նշանակումը, ապօրինի հանրաքվեի ապօրինի չեղարկումը և, ինչու ոչ, արդեն օրենսդրական գործընթացներում դատավորների վաղաժամ լիազորությունների դադարեցումն էր:

Այս ամենից հետո ՀՀ-ում իրավական անվտանգության լրջագույն խնդիրներ կան. վստահ եմ, որ մենք անդառնալի վտանգներ ենք ունենալու:

Վտանգված են ոչ միայն որոշ խումբ պաշտոնատար անձանց կայունությունը, ինստիտուտի անկախությունը, այլև տարաբնույթ ոլորտներում արդարադատություն հայցող քաղաքացիների իրավունքները, և, վերջիվերջո, համընդհանուր շահը»:

«Հակաժողովրդավարական և հակաիրավական բնույթը մատնացույց են անելու»

Մեր զրուցակցի դիտարկմամբ, եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի քաղաքական գործընթացներով պայմանավորված լռի, այնուամենայնիվ, նրանք ևս սահմաններ ունեն, որի վկայությունը Վենետիկի հանձնաժողովի արձագանքում տեղ գտած ձևակերպումներն էին. «Որքան էլ հանձնաժողովը հակված էր Հայաստանի իշխանություններին հաճո դիրքորոշումներ ունենալ, կային կարմիր գծեր, որ հանձնաժողովը չէր հատել: Այսինքն, մի կողմից սեփական վարկանիշը պահելու խնդիր կա, և որքան էլ Հայաստանի իշխանությունների հետ գործարքներ կնքեն, գծերը չեն հատելու:

Բայց մյուս կողմից՝ միջազգային հանրությունը շատ լավ փաստաթղթավորում է այդ հակաիրավական գործողությունները: Եվ գլոբալ՝ արտաքին քաղաքական հարցերում, որտեղ իրենք ևս դերակատարներ կլինեն, կունենան շահեր, Հայաստանի ազգային շահերն էականորեն վտանգված են լինելու:

Միգուցե ներքաղաքական բախումներում այս խաղաքարտերը դեռ չեն օգտագործում միջազգային գործընկերները, բայց բազում արտաքին քաղաքական հարցերում Հայաստանին մատնացույց են անելու, ցույց են տալու իր հակաժողովրդավարական և հակաիրավական բնույթը»: Նա չբացառեց, որ սա հակահայկական որոշումների հիմք կարող է դառնալ:

Միջազգային որոշ արձագանքների շուրջ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությունները Ս. Սահակյանը ձախողված փորձեր է համարում: «Առհասարակ միջազգային գործընկերները իրենց ստանդարտներն ունեն, որոնցով գնահատում են երևույթները: Այն դեպքերը, որոնց մենք ականատես եղանք, ցավոք, սահմանային չէին, և դրանց առումով մենք չէինք կարող պարզապես իրավական վիճաբանության տիրույթում գտնվել: Դրանք ակնառու, բացահայտ խախտումներ էին, որոնց պարագայում երկրորդ կարծիք գոյություն ունենալ չի կարող:

Բայց, հաշվի առնելով իշխանությունների բազում մանիպուլյացիաներ կատարելու ձգտումները, Վենետիկի հանձնաժողովն այդ ռիսկը, կարծես թե, չեզոքացրեց. իր կարծիքում վերջին պահին ավելացրեց 82-րդ կետը և ուղիղ նշեց, որ այն փոփոխությունները, որոնք այդ պահին քննարկվում էին խորհրդարանում, չեն համապատասխանում հանձնաժողովի հանձնարարականներին:

Այսինքն, հանձնաժողովը կանխատեսեց, որ իր տված մի շարք գնահատականներ կփորձեն միակողմանի, հօգուտ իշխող խմբակցության շահերի մեկնաբանել և ըստ դրա նման գնահատական տվեց: Դրանից հետո ինչ մեկնաբանություն էլ փորձի տալ իշխող խմբակցությունը, հասկանալի է, որ այն արժանահավատ չէ և ողջամիտ մարդկանց շրջանակում վստահելիություն չի կարող ներշնչել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

«Կասկածելի լեգիտիմություն՝ ընթացակարգերի տեսանկյունից»

Անդրադառնալով գործընթացների, օրենսդրական նախաձեռնությունների շուտափույթ բնույթին՝ նա նշեց, որ դա վկայում է ընթացակարգերի արդարացիության և հիմնավորվածության բացակայության մասին:

Օրենսդրական մակարդակում ընդունվող ցանկացած որոշման, լուծման հիմքում, ըստ նրա, երկու չափանիշ կա. «Մեկն ընթացակարգային օրինականությունը և հիմնավորվածությունն է, մյուսը բովանդակայինը:

Կարող ենք ունենալ բովանդակային առումով պատշաճ նախաձեռնություն, բայց կարող ենք կասկածի տակ դնել լեգիտիմությունը՝ ընթացակարգերի տեսանկյունից: Միջազգային ստանդարտները պահանջում են, որ նշված երկու չափանիշներն էլ բավարարվեն. այսինքն, բովանդակային տեսանկյունից ցանկացած լուծում համահունչ պետք է լինի միջազգային պարտավորություններին ու մարդու իրավունքների հանձնառություններին:

Մյուս կողմից՝ ընթացակարգերում պետք է լինի մասնակցայնություն, կոնսենսուս այլ քաղաքական ուժերի հետ, ամբողջական քննարկումներ, որին կհաջորդի քվեարկություն, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր ոչ թե բացառապես կուսակցական հանձնարարականների հիման վրա, այլ իր ներքին համոզմունքներին համահունչ կքվեարկի:

Բայց քանի որ մենք պատվերով գործընթացների ականատեսն ենք, հասկանալի է, որ գործընթացներն իրականացնելիս չէին կարող անգամ պահպանել ընթացակարգային արդարացիությունն ու հիմնավորվածությունը:

Դրա համար ընդամենը ձևական, հրատապ ու մակերեսային գործընթացներ են տեղի ունենում՝ իրենց քաղաքական նպատակին օր առաջ հասնելու համար»:

«ԱԺ-ին կամ կառավարությանը սպասարկող նախագահի ինստիտուտ տեսանք»

Այս համատեքստում խոսելով նախագահի ինստիտուտի և դերի մասին՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց. «Առհասարակ, նախագահը պետք է արբիտրի դեր ունենար, և այդ արբիտրի դերը մեծամասամբ իրացվելու էր Սահմանադրության նկատմամբ հսկողություն իրականացնելու և տարբեր ինստիտուտների փոխազդեցության բալանսը պահպանելու միջոցով: Եթե նախագահն իրականում հավատարիմ մնար այդ ինստիտուտի առաքելությանը, ապա նա կկարողանար այս մեծամասշտաբ ապօրինություններին որպես հակակշիռ ծառայել:

Բայց մենք անգամ դեռ ավելի վաղ փուլերում հասկացանք հետևյալը. նախագահի հետագա պաշտոնավարման վրա ազդեցություն ունեցող ԱԺ-ն ի սկզբանե վատ էր տրամադրված նախագահի անձի նկատմամբ՝ պայմանավորված նաև իր քաղաքացիության և պահանջներին չբավարարելու վերաբերյալ ենթադրյալ պնդումներով:

Բայց, չգիտես ինչու, կարճ օրերի ընթացքում այդ քննարկումները ստվերային գործընթացների ընթացքում փակվեցին, որից հետո արդեն ոչ թե ինքնուրույն արբիտր, այլ ԱԺ-ին կամ կառավարությանը սպասարկող նախագահի ինստիտուտ տեսանք: Այս պայմաններում հասկանալի է, որ նախագահը, որպես ինքնուրույն դերակատար, Հայաստանի իրավաքաղաքական համակարգում այլևս որևէ դեր չունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Քաղաքացիներն ավտոերթ են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման և կառավարությունից պահանջում վերջնականապես լուծել խնդիրը․ ՈՒՂԻՂ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan