«Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն
Նմանատիպ
Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած իշխանությունն ամեն կերպ փորձում է նաեւ տապալել սահմանադրական կարգը: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը, թեպետ ակտիվ են, բայց իշխանությանը զսպել դեռ չի հաջողվում, քանի որ ընդդիմության մեծ համախմբման մասին խոսում են բոլորը, բայց այն այդպես էլ չի ուրվագծվում: Սակայն, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ շատ կարճ ժամկետում կձեւավորվի ազգային փրկության կառավարություն:
– Տվյալ դեպքում ազգային փրկության կառավարությունն իրոք կլինի փրկություն: Այն պետք է ձեւավորվի բոլոր կարգի ընդդիմադիր ուժերի առաջատար անձանցից, որպեսզի վերջապես ունենանք մասնագետների կառավարություն, որը շահագրգռված կլինի ազգային շահը առաջ տանելու գործում եւ աշխատելու հասարակական օրակարգի շուրջ: Երբ սա տեղի ունենա, մենք էլ չենք տա այն հարցը, թե ինչ անել:
– Իսկ ո՛ւմ շուրջ եք տեսնում հնարավոր այդ համախմբումն ու փրկության կառավարության ձեւավորումը:
– Սա նույնիսկ կարեւոր չէ, միայն թե մարդն ապացուցի իր ազգային շահին նվիրված լինելն ամեն ռազմաճակատում՝ Թուրքիայի, Ադրբեջանի ռազմաճակատում, Իրանի չեմ ասում, որովհետեւ այն թշնամի պետություն չէ Հայաստանի համար: Ավելին՝ Իրանը մտահոգված է, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ: Պատկերացրեք, թե ինչքան ցավալի է, որ նույնիսկ հայերը նման կարգի շատ մտահոգված չեն իրենց ապագայով, ինչքան հարեւան պետություն Իրանն է մտահոգված, թե ինչ է կատարվում Հայաստանում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում