ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Այսօր ականատեսն ենք լինում, թե ինչպես է իշխանությունների ոչ խելամիտ քայլերի պատճառով Հայաստանի Սահմանադրական դատարանը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, երբ, կոպիտ ասած, «շունը տիրոջը չի ճանաչում», չեն հասկանում՝ ով է նախագահը, ով է դատավորը, ինչպես են նոր դատավորները ներգրավվելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը

«Վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի է ունեցել հակասահմանադրական օրենքների շարան։ Համոզված եմ, որ իշխանությունները խախտել են բազում օրենքներ, և իրենք՝ բոլորը դատապարտվելու են իշխանությունը յուրացնելու և սահմանադրական կարգը տապալելու համար։ Սահմանադրական դատարանը շարունակում է ղեկավարվել Հրայր Թովմասյանի կողմից, անդամների փոփոխություն էլ դեռևս չի եղել, քանի որ նախագահը դեռ չի ստորագրել օրենքը։ Այս իրավիճակը Իրավաբանական նոնսենս է, այսօր Հայաստանում հենց այն ճգնաժամն է, որի մասին իշխանությունները խոսում էին։ ՍԴ-ում ճգնաժամ ի սկզբանե չկար»,- ասաց նա։

Արա Վարդանյանի կարծիքով՝ ՍԴ նկատմամբ իշխանությունների կողմից գործողություններ սկսվեցին այն պատճառով, որ ՍԴ նախագահը և անդամները պատրաստ էին ծառայել ոչ թե իրենց, այլ ՀՀ սահմանադրությանը և օրենքներին։

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրելը, ըստ Արա Վարդանյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խնդիր է։

«Այս իշխանություններն ունեն մի քանի խնդիր, որոնք պետք է լուծեն. նրանց գերակա խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների չեղարկումն է։ Պարզ է, որ Արևմուտքի կողմից Հայաստանում իշխանազավթում իրականացրած ուժերն այսօր իրականացնում են այն, ինչն իրենց առջև դրված է։ Նիկոլ Փաշինյանին մենք կարող ենք ամեն ինչում մեղադրել, բայց նա փայլուն իրականացնում է այն նպատակները, որոնք իր առջև դրված են։ Նա առաջին 2 տարին կարծես՝ տակից էր փորձում խարխլել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց համոզված եմ, որ նա արդեն անցել է «բլիժնի բոյ»։ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ նա կարող է Ռուսաստանի հետ ուլտիմատումների լեզվով խոսել, որն անհնարին է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում