Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 900-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 477 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 157 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 634-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 451 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 935, փաստացի բուժվողներինը՝ 11 331 (մեկ օրում ավելացել է 120-ով): Մեկ օրում թեստավորվել է 2143 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 120 245 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում