AM | RU
USD
EUR
RUB

«Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը»

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amՀունիսի 27-ին «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած առցանց համաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսել էր կրթական նոր չափորոշիչից և ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերման որոշման մասին։ Դրանից հետ կրկին սկսվեցին քննարկումները՝ արդյո՞ք անհրաժեշտ է դպրոցում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան անցել որպես առանձին առարկա, կամ՝ ընդհանրապես անցնել կամ այլ առարկային միացնել։

Ի պաշտպանություն «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչների հայտարարությունը՝ կապված այս հարցի հետ։ Ուսցիչները դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

«Համոզված ենք, որ «նոր Հայաստանում»՝ ժողովրդավարական Հայաստանում, առաջին հերթին լսելի պետք է լինի հենց ժողովրդի ձայնը։ Մենք՝ ուսուցիչներս, ժողովրդի մի մասնիկն ենք։ Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Ուսուցիչը մարդու կյանքում, աշակերտի կյանքում երկու շատ կարևոր դեր է կատարում. մարդու «ՄԱՐԴ» ձևավորման գործում և երկրորդ՝ նրա կրթության հարցում։ Ուսուցիչը երեխային պետք է տա հոգի, կամք ու բարձրագույն բարոյական արժեքներ։

Եթե երբևէ ներկա լինեիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որևէ դասաժամին, եթե երբևէ առանձին հանդիպում ունեցած լինեիք ՀԵՊ դասավանդող ուսուցիչների հետ, ապա կտեսնենք, որ վերոնշյալ արժեքները մեծավ մասամբ ձևավորվում են հենց այս դասաժամերի ընթացքում։

Այսօր ավելի քան երբևէ մեր պետությունը կարիքն ունի գիտակից քաղաքացիների ձևավորման, կարիքն ունի այնպիսի հասարակության ձևավորման, որում իշխող լինի «ՀԱՅ» տեսակը։

Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը։ Այն ինչը «հայկական» է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների։ Մենք դեմ չենք բարեփոխումներին, դեմ չենք թարմացված և ամուր կրթական համակարգ ունենալուն, բայց եկեք առաջ գնանք՝ պահպանելով հայկականը։ Եկեք վերցնենք լավը, վերցնենք այն, ինչը չի վնասի մեր արմատներին։

Եթե մի փոքր ազնիվ լինենք, կնկատենք, որ մեր արած յուրաքանչյուր քայլ հարվածի տակ է դնում գալիք սերունդին, նոր եկող հային։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չունի լոկ քրիստոնեություն քարոզելու առաքելություն, ինչը շատ հաճախ սիրում են շահարկել։ Այն դաստիարակող է. սերմանում է բարություն, ընկերասիրություն, համբերություն, ծնողասիրություն, սովորեցնում է սեփական ժողովրդի ծեսերն ու ավանդույթները, ծանոթացնում տոներին, պատմում աշխարհում այլ կրոնների և կրոնական ավանդույթների մասին։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։

Մենք ապրում ենք ազատ և ժողովրդավարական երկրում։ Ուրեմն մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին։

Անենք այնպես, որ մեր սերունդները չմեղադրեն մեզ, ինչպես մենք ենք հաճախ մեղադրել մեր նախորդներին։

Անենք սա ի շահ Հայաստան աշխարհի, ի շահ մեր ավանդույթների և ազգային արժեքների»,-նշված է ուուսիչների հայտարարության մեջ։

Խնդրին անդրադրձել են նաև հոգևորականները։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել էր՝ ինչ ուզում են անեն՝ փոխեն առարկայի անվանումը, թե ոչ, բայց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է մնա. «70 տարի չկար «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, լա՞վ մեծացանք, մեր գրագիտությունն այդ ասպարեզում փայլո՞ւն էր, հայ ժողովորդի պատմություն անցում էինք, փայլուն կերպով հասկանո՞ւմ էինք, թե ի՞նչ է հայ եկեղեցին, ի՞նչ ներդրում է ունեցել հայ եկեղեցին այս ազգի և պետության կյանքում:

Ամեն մի կիսագրագետ ելնում և ասում է, որ հայ եկեղեցին հայ պետականության թշնամին է: Կիսագրագետների կողմից ասված խոսքերը կարելի է լուրջ ընդունե՞լ և դրանով կրթական քաղաքականություն որոշե՞լ: Եթե հայ եկեղեցին չլիներ, չէր կարող լինել հայկական պետականություն՝ ուժեղ կամ թույլ, հզոր կամ տկար:

Հիմա գոնե կարելի է լրացնել այդ բացը, հիմա ուզում ենք մոմ վառելուց դուրս գանք, որպեսզի հայ մարդն իրեն ճանաչի իբրև քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց մարդիկ ինչ-որ դժկամություն են ներկայացնում»։

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանն իր ֆեյսբուքյան էջում «Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության» խորագրով գրառման մեջ մասնավորապես նշել է. «Խորապես մտահոգիչ և ցավալի է, երբ մեր կառավարության կողմից որոշում է կայացվում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու մասին:
Տակավին լիահույս եմ, որ մեր հայրենի իշխանավորները անդրադարձ կունենան և իմաստություն ու հեռատեսություն կդրսևորեն, որպեսզի չզրկեն հայ պատանիներին Հայոց եկեղեցու վերաբերյալ տարրական կրթություն ստանալու կարևորագույն հնարավորությունից:... Եկեղեցին, արդարև, մեր ժողովրդի Մայրն է, որի մկրտության սրբազան ավազանից ենք ծնվել բոլորս` որպես հայ քրիստոնյաներ: Իսկ Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության:

Սիրելիներ, սթափվե՛ք և մտաբերե՛ք Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը հինգերորդ պատվիրանի վերաբերյալ. «Պատվի՛ր քո հորն ու մորը, — որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով, — որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը hraparaka.am-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը և ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Նա մասնավորապես նշել է. «Չափորոշիչի պատրաստման և քննարկման գործընթացում տարօրինակ կողմեր են նկատելի՝ առնչված Հայոց եկեղեցու ներգրավվածությանը, անհասկանալի պատճառներով փորձեր են կատարվում այլափոխելու իրողությունները։ Համաձայն 2019 թ․ հունիսի 17-ին պետական հանձնախմբի կրթական հարցերով ենթահանձնախմբի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, եկեղեցու ներկայացուցիչը պետք է ընդգրկված լիներ չափորոշչի պատրաստման ողջ գործընթացում։ Մեր ժողովրդի կրթության և դաստիարակության ոլորտում եկեղեցին իր 1700-ամյա ինստիտուցիոնալ անուրանալի հարուստ փորձառությամբ առաջարկել էր օգտակարություն բերել կրթական բարեփոխումների գործընթացում, ինչը, ըստ էության, ընդունվել էր պետական պատկան մարմնի կողմից։ Սակայն մեր ներկայացուցիչն ընդամենը հրավիրվել էր հունիսի 11-ին՝ մասնակցելու վերջին փակ քննարկմանը, 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և կրթության փորձագետների հետ միասին, որի ընթացքում ներկայացվել են փաստաթուղթը և դրա հետ առնչված հայեցակարգը։ Ընկալելի է, որ այս ձևաչափում, երբ յուրաքանչյուր մասնակցի դիտարկման համար 2-3 րոպե է հատկացվում, հնարավոր չէ ակնկալել արդյունավետ քննարկում, առավել ևս՝ ինչ-ինչ խնդիրների բարձրաձայնում, ինչի պատճառով էլ Հայր Զաքարիայի կողմից դիմում է ներկայացվել՝ Մայր Աթոռին տրամադրելու նախագծի օրինակը։ Ի դեպ, Մայր Աթոռին տրամադրված օրինակը և օրեր անց հանրայնացված փաստաթուղթը տարբերվել են միմյանցից»։

Նրա խոսքով, շուրջ մեկ տարի առաջ ստեղծված աշխատանքային խմբի (որի իրավասության շրջանակներում էր՝ զբաղվել ՀԵՊ առարկայի և այլ կրթական հարցերով) աշխատանքը կաթվածահար էր եղել, որովհետև նախարարությունն անպատասխան էր թողնում Մայր Աթոռի նշանակած հանձնախմբի անդամների բոլոր դիմումները և փորձերը՝ շարունակելու աշխատանքներն Ամենայն Հայոց Հայրապետի և ՀՀ վարչապետի սահմանած ձևաչափում. «Թերևս անպատրաստ էին այդ ժամանակ հարցերին պատասխաններ տալու։ Եվ երբ այլեւս որոշում է կայացվել, ըստ փոխնախարարի, «․․․լիովին պատրաստ են այդ խոսակցությանը», պատրաստ են համագործակցության եւ լայն քննարկման։

Անկախ ամեն ինչից, հավատարիմ մեր առաքելությանը և ժողովրդին ծառայելու ուխտին, Մայր Աթոռը շարունակում է պատրաստակամություն դրսևորել թե՛ մասնագիտական, թե՛ հանրային քննարկումների մասնակցելու հարցում։ Միևնույն ժամանակ դժվար ենք պատկերացնում, թե ինչպե՛ս կարելի է քննարկել, եթե նախարարությունը, դատելով հայտարարություններից, արդեն ունի ձեւավորված քաղաքական դիրքորոշում։ Սա անընդունելի մոտեցում է։

... Առաջիկայում, վստահ եմ, տեղի կունենան անհրաժեշտ բաց և լայն քննարկումներ պատասխանատու կառույցների հետ, և այդ քննարկումների վերաբերյալ պատշաճ կիրազեկվի նաև ժողովուրդը։ Եկեղեցին երբևէ չի զլանում համագործակցության ոգի դրսևորել, առավել ևս՝ երբ հարցը վերաբերում է ազգի ապագային։ Այս առումով եկեղեցին ակնկալում է Հայաստանում և սփյուռքում բոլոր կարող հայորդիների և ազգային կառույցների մասնագիտական գործուն ներգրավվածությունը»։

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Աշոտ Մանուչարյանը, iravunk.com-ի փոխանցմամբ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված ասել է. «Դուք կրում եք հավիտենական պատասխանատվություն Հայաստանի, հայ ժողովրդի այսօրվա և վաղվա համար:

Եթե ուզում եք, որ հայ մանուկները դառնան աղանդավորական և վաղը թշնամու հարձակման ժամանակ հրաժարվեն հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնելուց, ապա հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից:

Եթե ուզում եք, որ հայերը, հայրենի հավատից խոտորվելով, վաղն ուծանան, պավլիկյանների նման բուլղարանան, թոնդրակեցիների պես ասորանան, արևորդիների օրինակով քրդանան, ապա հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից:

Մի՞թե պարզ չէ, թե ինչո՞ւ է այդ առարկան մտցվել դպրոց»:

Լրահոս
Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan