Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց

Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ հունիսի 21- 27-ը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում