AM | RU
USD
EUR
RUB

Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, Tert.amTert.am-ը ուսումնասիրել է ՀՀ 12 նախարարների 2019 թ-ի տարեկան հայտարարագրերը, որոնք հրապարակված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Ստորև առանձին-առանձին ներկայացված է, թե նախարարները նախորդ տարի որքան աշխատավարձ են ստացել, ինչ գործարքներ են կատարել, քանի անշարժ և շարժական գույք են հայտարարագրել և այլն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Զարուհի Բաթոյանը, 2019թ. տարեկան հայտարարագրի համաձայն, շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել: Հայտարարատու պաշտոնատար անձը՝ որպես դրամական միջոց, նշել է 8․5 մլն դրամ, 335 եվրո, 500 դոլար:

Զարուհի Բաթոյանը քաղաքացիական պայմանագրերից եկամուտ է ստացել 320 հզր դրամ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հզր դրամ, ինչպես նաև 470 հզր դրամ, բացի այդ՝ որպես աշխատանքի վարձատրություն նշել է 20 մլն 122 հզր դրամ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, Զարուհի Բաթոյանի ամսեկան աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ստացվում է, որ Բաթոյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 524 հզր, իսկ մնացածը՝ 10 մլն 597 հզր դրամը նախարարի պարգևատրումներն են:

Նախարար նշանակվելու պահին՝ 2019թ. հունվարին, երբ Բաթոյանը ներկայացրել է հայտարարագիր, նշել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան: Այժմ դրամական միջոցները կազմում են ավելի քան 21 մլն դրամ, պարգևատրումը՝ 10.6 մլն դրամ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը 2019 հունիսի 19-ին արդարադատության նախարար նշանակվելուց հետո մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Մինչ նախարար դառնալը, Ռուստամ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և ՊԵԿ-ում աշխատանքի դիմաց 2019 թվականին ստացել է 8 մլն 622 հազար դրամ աշխատավարձ, ևս 2 մլն 57 հազար դրամ այլ եկամուտներ՝ կրկին ՊԵԿ-ից։ Ընդհանուր, Ռուստամ Բադասյանը 2019 թ-ին 19․5 մլն դրամ աշխատավարձ է ստացել ԱՆ-ից և ՊԵԿ-ից։

Արդարադատության նախարարն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 1996 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։

Ռուստամ Բադասյանը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն ստացել է «Ամերիա» բանկից։

Տարեսկզբին Ռուստամ Բադասյանի բանկային հաշվին առկա է եղել 6 մլն 755 հազար դրամ, 371 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 279 հազար դրամ, 582 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 849 եվրո, տարեվերջին՝ 340 դոլար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։ Նա իր անվամբ տրանսպորտային միջոց չունի։

Տարվա սկզբին նախարարը ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջին՝ 32 հազար դոլար ավանդ։ Տարվա սկզբին իր բանկային հաշվին Թորոսյանը ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար և 22 հազար եվրո, իսկ տարվա վերջին՝ 114 հազար 897 դրամ, 15 դոլար և 31 հազար եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ Արսեն Թորոսյանը նշել է 18 մլն 183 հազար 150 դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարարը անշարժ և շարժական գույք չունի և ձեռք չի բերել 2019-ին։ Տարեսկզբին հայտարարագրել է 13 մլն կանխիկ դրամ, տարեվերջին՝ 20 մլն դրամ։

Նախարարությունից նախորդ տարի ստացել է 16 մլն 453 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 3 մլն 85 հազար դրամ կենսաթոշակ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։

Ֆելիքս Ցոլակյանը 1993 թ-ից աշխատել է ԱԱԾ-ում, 2007 - 2013 զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ պաշտոնը։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը ունի բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 2002 թ-ի արտադրության VOLKSWAGEN մարդատար մեքենա։

ԱԳ նախարարի բանկային հաշվին տարվա սկզբին եղել է 19 հազար դոլար, 3 մլն 265 հազար դրամ, տարեվերջին՝ 18 հազար դոլար, 11 մլն 560 հազար դրամ։

Նախորդ տարի Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ից ստացել է 16 մլն 776 հազար դրամ աշխատավարձ և հավասարեցված այլ վճարներ։

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյան

Էրիկ Գրիգորյանը թեև 2020 թ-ի մայիսի 5-ին հրաժարական է ներկայացրել, սակայն նրա հայտարարագիրը Tert.am-ը ներկայացնում է, քանի որ ամբողջ 2019 թ-ի ընթացքում նա զբաղեցրել է ՇՄ նախարարի պաշտոնը։

Շրջակա միջավայրի նախկին նախարարը ունի բնակարան և ավտոկայանատեղի Ավան վարչական շրջանում, որոնք ձեռք է բերել 2018 թ-ի նոյեմբերին։ Տարեսկզբին Էրիկ Գրիգորյանը 2 տրանսպորտային միջոց է ունեցել՝ 1997 թ-ի OPEL և 2015 թ-ի արտադրության TOYOTA։ 2019 թ-ի մարտին նա 5 մլն դրամով վաճառել է TOYOTA մակնիշի մեքենան։

Էրիկ Գրիգորյանը նախորդ տարի «Բայկ» ՍՊԸ-ին տարեսկզբին հանձնել է ավելի քան 38 հազար եվրո փոխառություն։ Ի դեպ, «Բայկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը հենց Էրիկ Գրիգորյանն է, սակայն նա նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել Նանե Շահնազարյանին։

Գրիգորյանի բանկային հաշվին տարեսզկբին առկա էր՝ 7․4 մլն դրամ, 896 շվեյցարական ֆրանկ, տարեվերջին՝ 13․8 մլն դրամ, 3000 եվրո, 896 շվեյցարական ֆրանկ։ Նա նաև հայտարարագրել է 3 մլն կանխիկ դրամ։

Շրջակա միջավայրի նախարարությունից նախորդ տարի ստացել է 18 մլն 428 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 1․8 մլն դրամ այլ եկամուտներ է ստացել ֆինանսների նախարարությունից և 23 հազար դոլար «Ամերիա» բանկից։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս՝ Դիլիջանում և Ջրվեժում, 1 անշարժ գույք Ջրվեժում, 1 ավտոտնակ, 1 այգետնակ։

Նախարարը տարվա սկզբին ունեցել է 5500 եվրո և 15 հազար դոլար ավանդ, տարեվերջին՝ 1000 եվրո, 15 հազար դոլար ավանդ։ Տրված փոխառությունների դիմաց տոկոսից ստացել է 818 հազար դրամ եկամուտ։ Տիգրան Խաչատրյանը 2019 թ-ին նաև գնել է 27 հազար դոլարի պարտատոմսեր։

Նրա բանկային հաշվին առկա է 302 դոլար և 1․2 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 23 հազար դոլար։ Աշխատանքի դիմաց Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է 16 մլն 778 հազար դրամ եկամուտ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունը անշարժ գույք և տրանսպորտ չունի։ Բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 1․2 մլն դրամ, տարեվերջին՝ 4․2 մլն դրամ։ Եվս 1․2 մլն դրամ կանխիկ դրամ է հայտարարագրել։

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարությունից 2019 թ-ին ստացել է 16 մլն 876 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 142 հազար դրամ եկամուտ էլ ստացել է Երևանի պետական համալսարանից։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը մինչև նախորդ տարեսկիզբ անշարժ գույք չի ունեցել, իսկ 2019 թ-ի հունվարին Նոր Նորքում բնակարան է նվիրատվություն ստացել։ Նախարարը նաև 2003 թ-ի TOYOTA մարդատար մեքենա է հայտարարագրել։

Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 577 հազար դրամ, տարեվերջին՝ 8․5 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 2․8 մլն, տարեվերջին՝ 3․5 մլն դրամ։

Պաշտպանության նախարարը 2019 թ-ին 12 մլն 791 հազար դրամ աշխատավարձ է ստացել, ևս 7․1 մլն դրամ Դավիթ Տոնոյանը նորից ՊՆ-ից այլ եկամուտներ է ունեցել, ինչպես նաև 1․9 մլն դրամ կենսաթոշակ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան

ԲՏԱ նախարարը հայտարարագրել է 2 բնակարան Դավթաշեն վարչական շրջանում, որոնցից մեկը նվիրատվություն է ստացել 2019 թ-ին։ Հակոբ Արշակյանի հայտարարագրում նաև ներկայացված է 2001 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մարդատար մեքենա։

Նախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1․9 մլն դրամ, տարեվերջին՝ 3․2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 25 մլն դրամ, տարեվերջին 9․5 մլն դրամ։

Նախարարությունում աշխատանքի դիմաց Հակոբ Արշակյանը 2019 թ-ին ստացել է 16 մլն 775 հազար դրամ եկամուտ։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

Ատոմ Ջանջուղազյանն ունի 1 անշարժ գույք Աջափնյակում, 1 բնակարան Ծաղկաձորում, ինչպես նաև 2011 թ-ի արտադրության MITSUBISHI մարդատար մեքենա։

Ֆինանսների նախարարը տարեսկզբին հայտարարագրել է 8․4 մլն դրամ, 24 500 դոլար, 12 800 եվրո կանխիկ գումար, տարեվերջին՝ 10․3 մլն դրամ, 25 000 դոլար, 10 000 եվրո։

Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարի 15 մլն 196 հազար դրամ եկամուտ է ստացել նախարարությունից, 2 մլն 260 հազար դրամ՝ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ի 10 տոկոս շահաբաժնից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարարը հայտարարագրել է 3 հողամաս Լոռի բերդ համայնքում։ 2019 թ-ի փետրվարին նա ձեռք է բերել 26 մլն 762 հազար դրամ արժողությամբ բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որը բաժնային սեփականություն է։ Տարեսկզբին Սուրեն Պապիկյանն ունեցել է 2005 թ-ի արտադրության NISSAN մեքենա, որը 2․5 մլն դրամով վաճառել է 2019 թ-ի հունվարին։

Նա «ՄԻԿՇԻՆ» ընկերությանը փոխառություն է հանձնել տարվա սկզբին՝ 12․4 մլն, տարվերջին՝ 26․7 մլն դրամ։ Նախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 5․3 մլն դրամ, տարեվերջին՝ 13․1 մլն դրամ։ Նա ևս 2․3 մլն դրամ և 2000 դոլար կանխիկ գումար է հայտարարագրել։

Նախորդ տարի նախարարությունից Սուրեն Պապիկյանը ստացել է 17 մլն 964 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 1 մլն 131 հազար դրամ այլ եկամուտներ է ունեցել ֆինանսների նախարարությունից, 40 հազար դրամ էլ՝ ԵՊՀ-ից։

Սուրեն Պապիկյանը 2019 թ-ին նաև 3 փոխառություն (վարկ) է վերցրել․ 18 մլն 733 հազար դրամ «Արդշինբանկից», 1․5 մլն դրամ և 350 հազար դրամ էլ «ՎՏԲ-Հայաստան» բանկից։

Լրահոս
Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan