AM | RU
USD
EUR
RUB

89+1 դատվողները

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒLԻՍԻ, FacebookՕրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։

Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ Մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ։

Անշուշտ, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են պաշտպանել 89+1-ի գործով մեղադրյալներին։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններից մինչև «իրավապաշտպաններ», դեսպանատներից մինչև ՀԿ-ներ, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։ Նրանք լռեցին, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես իրավական պետություն։ Նրանց ձայնը լսելի չի լինի նաև քանդածը վերականգնելիս: Ու խնդրում եմ հետո չնվնվաք, թե 89+1-ը քաղբանտարկյալներ են։ Ոչ։ Նրանք լինելու են սովորական հանցագործներ, որ սեփական քաղաքական շահից ու բարդույթներից ելնելով զավթեցին իշխանությունը՝ արհամարհելով ու ոտնատակ տալով երկրի Մայր օրենքը։

Ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը, եթե Արմեն Սարգսյանը չլիներ այդքան մորթապաշտ։ Ընդ որում, նա բացառիկ մորթապաշտ է՝ մի կողմից կարող է հլու-հնազանդ ցանկացած օրենք ստորագրել, երբ հարցն իրեն չի վերաբերում, և կարող է ստորագրելուց թռնել, երբ գիտակցում է իր անվտանգությանը սպառնացող պոտենցիալ վտանգը:

Նկատե՞լ եք Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող դակիչը վերջին շրջանում անընդհատ արդարանում է։ Հիմնական թեզն էլ այն է, թե Սահմանադրությամբ ոչինչ իրեն վերապահված չէ և ինքն ամուլ է։ Անընդհատ հորդորում է, որ իր հետ հույսեր չկապեն, ակնկալիք չունենան։ Եվ, բնականաբար, երկար ու ձանձրալի բացատրում է, թե ինչու է կատարում խելագարի այս կամ այն հրահանգը։

Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների։

Ես սխալվեցի. այլևս պարզ է, որ ի դեմս Արմեն Սարգսյանի գործ ունենք շատ սովորական սպառողի հետ։ Ամենալուրջ մեղադրանքը և ամենամեծ ստորությունն այն է, որ Արմեն Սարգսյանն իր աթոռը կորցնելու վախից բառի բուն իմաստով ծառայում է Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի հարկատուների հաշվին անվերջ ճամփորդող այդ մարդն առանց աչքը թարթելու պատրաստ է ստորագրել ամեն ինչ։ Բայց կա մի կարևոր վերապահում. նա, ինչպես ցանկացած մորթապաշտ, երբ գործը հասնում է սեփական պատասխանատվությանը, դրանից խուսափելու ելքեր է փնտրում: Հիմա էլ հասկանալով, որ Սահմանադրական դատարանի ամբողջ օրենսդրական փաթեթն իրավական հետևանքներ է ունենալու, այն ստորագրելուց հրաժարվեց։ Վախենում է, որ հետո կարող են պատասխանատվության ենթարկել։ Բայց հաջորդ օրը ստորագրեց գույքահարկի բարձրացման մասին օրինագիծը՝ էլի անհեթեթ արդարացումներ բերելով։ Այսինքն, խայտառակ լինելու, հեղինակազրկվելու, ժողովրդին վնասելու հետ խնդիր չունի, բայց այ դատվել չի պատրաստվում:

Այդ մարդը ոչինչ չարեց Հայաստանի՝ որպես իրավական պետության ոչնչացումը կանխելու համար։ Նա լուռ էր, երբ խելագարի հրամանով շրջափակում էին Ազգային ժողովն ու դատարանները։ Նա լռեց անգամ, երբ ակնհայտ ապօրինի ձևով այս իշխանությունը ոտնատակ տվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նա ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց։ Սա է Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։

Ավելի լավ է քեզնից վախենան, զզվեն, հեգնեն, բայց հաշվի նստեն քո գոյության հետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզապես գոյություն չունի, նրա գոյության փաստը արհամարհում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, որը նրան վերածել է «թուղթ ստորագրողի», թե՛ ընդդիմությունը, որն ամեն պատեհ առիթի դեպքում թքում է նրա վրա և ներողություն է խնդրում ժողովրդից այդ խեղկատակին ժողովրդի «վզին փաթաթելու» համար:

Հ.Գ. Ֆոտոյի հեղինակը աշխարհահռչակ լուսանկարիչ Միշա Գորդինն է: «Ամբոխ» խորագրով լուսանկարը տաղանդաշատ լուսանկարիչը հեղինակել է 1990թ.-ին:

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

No photo description available.

Լրահոս
Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի Ոստիկանության տեսանյութը՝ հետախուզվող Լևոն Սարգսյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու մասին Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. Փաստաբան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ) Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Վանեցյան Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մասնագետների ասուլիսը. ՈՒՂԻՂ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 դեպք Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ» «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյան Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. ԶԼՄ «Ժողովուրդ». «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան «Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 7 Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan