Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28936-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 491 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 159 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 650-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16302, փաստացի բուժվողներինը՝ 11984 (մեկ օրում ավելացել է 160-ով): Մեկ օրում թեստավորվել է 1133 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 123815 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում