Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների՝ Գագիկ Վանեցյանի ու Մարգարիտ Ազարյանի հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի, Aysor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պատկանում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

1in.am-ը «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ» վերնագրով լուր էր հրապարակել այն մասին, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք համապատասխան նշանակման վայրեր»:

Արթուր Վանեցյանը և նրա ծնողները հայտարարել են, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։

Նրանք հայցով պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում