AM | RU
USD
EUR
RUB

Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՄեկ անձի վերաբերյալ չի կարող միաժամանակ խափանման միջոցի տարբեր միջնորդություններ քննվել, հենց այդ հիմքով առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը մերժել է ՊԵԿ քննիչի՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ այս գործն ի սկզբանե ապօրինի է, որովհետև մեղսագրվող հոդվածը չի կարող քննվել ՊԵԿ քննչական վարչությունում:

Հարցին, թե ինչ հիմքով է մերժվել կալանավորելու միջնորդությունը, Պողոսյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` կալանքի միջնորդությունը մերժելուց հետո նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա է թույլատրվում անձին կրկին կալանավորել, այդ պարագայում նոր այդպիսի հանգամանքներ ի հայտ եկած չեն եղել»:

Հարցին, թե 2018-ին էր հարուցված քրեական գործը և գրեթե երկու տարի անց ոչինչ չէր արվել,հիմա մեկ ամսում 2 միջնորդություն է ներկայացվել միայն խափանման միջոցի մասով, սա ինչով է պայմանավորվում, պաշտպանն ասաց. «Եթե ուսումնասիրենք սոցիալական ցանցերը, վարչապետի ֆեյսբուքյան պատը, ապա կհասկանանք, որ 2018-ին հարուցված քրեական գործով մինչև վերջին ժամանակներս հրահանգ չի եղել, Միքայել Մինասյանի քաղաքական ակտիվության պատճառով հրահանգ է իջեցվել, որպեսզի ամեն գնով հասնեն Միքայել Մինասյանին կալանավորելուն:

Դրա համար մենք ի սկզբանե գիտենք, թե ինչն է այս քրեական գործով խնդիրը, որն է իշխանության՝ ի դեմս ՊԵԿ-ի ու Դատախազության, նպատակը, մենք տեսնում ենք նաև ապօրինությունները, որոնք կատարվում են այս քրեական գործի շրջանակում:

Քավ լիցի, մենք երբևէ իրավական օրինական պայքարի մեջ մտնելուց որևէ պետական մարմնի հետ չենք խուսափում ու չենք խուսափելու, բայց խնդիրն այն է, որ այստեղ քրեաիրավական հարցեր չեն լուծվում, ես պնդում եմ, որ իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով»:

Միհրան Պողոսյանը նշեց, որ այստեղ է, որ խնդիր է առկա և այստեղ է, որ սա դադարում է քրեական գործ լինելուց, այլ սա լինում է ճնշումների և լռեցնելու միջոց:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan