«Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ

«Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ

«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը «պրոֆիլակտիկ» միջոցառումներով իր թիմակիցներին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին «չորով», ընդհուպ «Նիկոլական բառամթերքով» հասկացրել էր, որ ալամ աշխարհում ինքը միակ և «անգութ» ասողն է։

Հոխորտացել էր՝ ոչ մեկին չի խնայի, էլ առավել թիմում խաղեր տվողներին, տողատակերում հասկացնելով Ծառուկյանի հետ «պարտիա» սկսած Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին։ Ասել է՝ չափները պետք է ճանաչեն։

Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուրջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ, թե չկա նման բան։ Հիմա նույն Միրզոյանը հասկանում է, որ Նիկոլն իրեն կառափնարան է բարձրացրել` ստիպելով սահմանադրական կարգը երիցս տապալելու օրինագծերի տակ դնել իր ստորագրությունը:

Արմեն Սարգսյանի վերջին հրաժարումը` ստորագրել հերթական հակասահմանադրական օրենքը, լուրջ մտորումների ու եզրահանգումների առջեւ է կանգնեցրել ԱԺ նախագահին։ Ասում են, թե վերջինս չի ցանկանում կամիկաձե դառնալ»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում