AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, RegionmonitorՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի և Իրանի հարաբերություններին, տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական հարաբերություններին, հայ համայնքին և այլ թեմաների:

Դեսպանը նշել է, որ Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, և այլ տեղերում հնչող կարծիքները պաշտոնական տեսակետներ չեն, հավելելով որ դիրքորոշման հետ կապված ցանկացած փոփոխություն մամուլի խոսնակի միջոցով կնշվեր: Իսրայելում ՀՀ դեսպանության բացման մասին խոսելիս դեսպանը հայտնել է՝ Թեհրանը հարգում է հարևանների որոշումները: Նրա խոսքով՝ Իսրայելը միշտ փորձել է Իրանի լավագույն հարևանների հետ հարաբերությունները փչացնել։

«Մեր մտահոգությունները միշտ հայտնում ենք պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների ընթացքում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է․ մենք լավ հարաբերություններ ունենք հարևանների հետ և չենք ցանկանում դրանք փչացնել»,-ասել է Զոհուրին։

«Իրանի կարևորագույն սկզբունքներից մեկը հարևաններին ուշադրություն դարձնելն է, այդ թվում՝ Հայաստանին: Կարծում եմ՝ կորոնավիրուսի արյոյւնքում երկու երկրների միջև համագործակցության հիանալի մեթոդ ձևավորվեց: Երկրների պաշտոնյաները միշտ կապի մեջ են եղել իրար հետ: Մեր նախագահը և վարչապետ Փաշինյանն ազդարարել էին, որ աշխատանքները չդադարեցվեն և տնտեսական գործակցությունն ու բեռնափոխադրումը բնականոն հունով ընթանան»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտում երկու երկների միջև համագործակցությանը, դեսպանն նշել է. «Վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը հիանալի էր, ինչից հետո փոխադարձաբար ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ այցելեց Իրանի նախագահը: Երկու երկների ղեկավարների միջև արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել…: Իրանը բազմաթիվ ապրանքներ է արտահանում, ու ակնհայտ է, որ ՀՀ-ն մեր ստրատեգիական ուղղություններից մեկն է, որի հետ մեր հարաբերությունները պետք է ցանկալի մակարդակի հասցնել: Փաշինյանի ու Ռոհանիի միջև երկխոսության հարցերը եղել են գազը, էլեկտրաէներգիան, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և այլն: Մենք պետք է արագացնենք այդ նախագծերի իրականացումը»:

Լրահոս
Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan