Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան

Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Aysor.amԵս, որպես 10 տարեկան տղա երեխայի մայր, իմ մտահոգությունն եմ հայտնում գաղտնի կերպով, արտակարգ դրության պայմաններում ընդունված Լանզարոտեի կոնվենցիայի առնչությամբ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ակտիվիստ Մարինա Խաչատրյանը:

«Շատ ուրախ եմ, որ հայ մայրերն այսօր ոտքի են կանգնում, որովհետև մեր պատմությունը ցույց է տալիս, որ եթե հայ ազգին վտանգ է սպառնում, իրավիճակը փրկում են հայ մայրերը», – ասաց նա:

Ասուլիսին ներկա մանկավարժ, արվեստաբան Լիլիթ Մարգարյանն իր հերթին նկատեց՝ դպրոցական ծրագրերի փոփոխությունները, Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցու վրա հարձակումները նպատակ ունեն տրոհելու հասարակությանը:

«Ինչ վերաբերում է Լանզարոտեի կոնվենցիային, ապա այն դպրոց և մանկապարտեզ ներմուծելը բերելու է նրան, որ ունենալու ենք երեք տարեկանից սեռականացված սերունդ: Մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը: Մենք ունենալու ենք կործանված պետականություն: Երեք-չորս տարեկանից մեր երեխաներին պղծելն ու ապականելը բերելու է խեղված հոգեբանությամբ և ծնողներից օտարված սերնդի: Մեր երեխաներին վերցնելու են մեզնից: Ժամանակն է սթափվելու», – նշեց բանախոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում